Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ պաշտոնական Բաքուն չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները:

«Եթե ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»,- ասում է Ալիևը։

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն հրաժարվեց հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 90 պատգամավոր, 76-ը՝ դեմ։