Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում․ Բայրամովը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բայրամովն ընդգծել է՝ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում: