Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն այն մասին, որ նոյեմբերի 18-ին, ժամը 09:50-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ և հրետակոծության հետևանքով մեկ զինծառայող վիրավորվել է, բացարձակ սուտ է. Ադրբեջանի ՊՆ-ը հերքման հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել։
«Մենք վճռականորեն հերքում ենք հակառակ կողմի սադրիչ տեղեկատվությունը, ՀՀ ՊՆ-ն շարունակում է իրական հիմքեր չունեցող տեղեկություններ տարածել՝ բանակում կամայականությունները թաքցնելու համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։