Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ադրբեջանը հետևում է Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների աշխատանքին

Ադրբեջանական ԶԼՄ-ները դարձյալ սահմանապահ ծառայության տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է ԵՄ դիտորդների պարեկությունը։

Նշվում է, որ մարտի 7-ին ԵՄ դիտորդները ժամանել են Ադրբեջանի Ղազախի շրջանին սահմանամերձ տարածք և հեռադիտակներով հետևել ադրբեջանական տարածքներին։ Ադրբեջանցի սահմանապահներն արձանագրել են քաղաքացիական դիտորդական առաքելության տեղաշարժը։