«Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» կոչվածն օգտագործում է որպես շղարշ՝ ցույց տալու աշխարհին, թե իբր Հայաստանի հետ պատրաստ է խաղաղության գնալ։ Իրականում այդ երկրում հայատյացությունն ահագնանում է։ Եթե նախկինում հայերին անվանարկելու, որպես ագրեսոր, անհավատ, պղծող ներկայացնելու քաղաքականության մեջ ներգրավված էին այդ երկրի քաղաքական, հանրային, մշակութային գործիչները, ապա այսօր հակահայ քարոզչություն է իրականացնում նաև Ադրբեջանի հանրությունը»,- թշնամի երկրի ռազմավարությունը ներկայացնում է Իրավունքի և արդարության կենտրոն«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
Ադրբեջանը Google—ի միջոցով ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տեղանուններն է փոխել՝ դրանք ներկայացնելով ադրբեջանական ու ադրբեջաներեն։
Ադրբեջանը թեզ է որդեգրել՝ աշխարհին ցույց տալ ադրբեջանցիների «առավելությունները» հայ ժողովրդի նկատմամբ։ Լրագրողների, որոշ չափով հեղինակություն ունեցող գորիչների միջոցով նրանք քարոզչություն են տանում՝ իբր հայ ժողովրդին հասկացնելու, որ հայկական սփյուռքը վնասարար ազդեցություն է թողնում Արցախի ու Հայաստանի վրա։ Իբր նրանք ուզում են «Սփյուք-քաղցկեղից» ազատել հայ ժողովրդին։
Ադրբեջանցիների համար Արցախի ու Հայաստանի միջև տարբերություն չկա, երկու պետություններն էլ նրանց թիրախն են։
Ադրբեջանի հակահայ ագրեսիան, ատելությունն ահագնանում է, այդ երկիրն իր գործողություններով ցույց է տալիս, որ Հայաստանի հետ խաղաղության երբեք չի գնալու և գերագույն նպատակը յուրաքանչյուր հային ոչնչացնելն է, Արցախին ու Հայաստանին տիրելը։
Այս բոլոր փաստերը ամփոփված են «Թաթոյան» հիմնադրամի նոր զեկույցում։
Մանրամասները՝ տեսանյութում