Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ադրբեջանական քարոզչության հերթաական ճնշումը. «Արցախի մշակութային ժառանգությունը» գրքի հրապարակային շնորհանդեսը Բեռլինում չեղարկվել է

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր,  Տիգրանակերտում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը գրում է. 

«Ցավով եմ գրում, որ ներկա աշխարհաքաղաքական անկայունությունը ազդում է նաև ակադեմիական ազատության ու բարեվարքության վրա: Վերջին անընդունելի օրինակը «Das kulturelle Erbe von Arzach» (Արցախի մշակութային ժառանգությունը) գրքի հրապարակային շնորհանդեսի չեղարկումն էր Բեռլինում:

Սփոփանքս է, որ այդ կարևոր ակադեմիական ժողովածույում անգլերենով լույս է տեսել և իմ “Early Christian Achaeology and Monuments in the Armenian-Azerbaijani Conflict Zone: Tigranakert, Amaras, Vachar” (Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ) հոդվածը»։