Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։