Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական կողմի շարժը շատացել է. 13 պոստում ուժեղ աշխատանքներ են իրականացնում. Արավուսի գյուղապետ

04/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական զինուժը շարունակում է ինտենսիվ ամրաշինական աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմաններին։ Արավուս գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանական շարժն ակտիվացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը։

«Իրենք ուժեղ ինժեներական աշխատանքներ են անում։ Աշխատանքները մեր մոտից տեսանելի են, մեզանից 300-600 մետր են հեռու։ Մեր դիմացը 13 հատ ադրբեջանական պոստ կա, որտեղ ուժեղ աշխատանքներ են իրականացնում՝ մեծ տրակտորներով, էքսկավատորներով։ Շարժը շատացել է։ Բրիգադն էլ մեր դիմացն է՝ երկու կմ հազիվ հեռու լինի»,- ասել է նա։

Ադրբեջանական կողմը սահմանի երկայնքով հողի շերտ է պատել, որպեսզի գյուղի բնակիչների համար տեսանելի չլինի, թե ինչ են կառուցում։
«Չի երևում, թե ինչ են սարքում։ Էնքան քանդել են, դիմացը հող են լցրել, հետևը ինչ իմանաս՝ ի՞նչ են անում»։

Շինարարության համար ադրբեջանական շարասյունն անցնում է Կուբաթլուով, Բերձորով, ռուսական կողմի ուղեկցությամբ Աղավնոյի ձորով հասնում մինչև Արավուս։

Գեղարքունիքում և Արարատում հուլիսի 20-ից սկսված փոխհրաձգություններից առաջ թշնամին կրակել է նաև Սյունիքի ուղղությամբ: Թշնամին կրակել է հենց Արավուսի՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

«Երկուսից մինչև վեցը կրակում էին։ Դեպի վերև էին պահում։ Որ ասեմ մեզ վրա էր՝ չէ։ Մեր պոստերի վրա էր, բայց վերև էին պահել, որ լուսարձակումներ լինեին։ Մեր ուղիղ դիմացն էր»։

Գյուղի սահմանները հսկում է հայկական զինուժը, մարտական հերթափոխ կանցկացնեն նաև ԱՏԱՆ ռազմահայրենասիրական զինավանի կամավորները։
Միևնույն ժամանակ, համայնքապետի փոխանցմամբ, գյուղի բնակչներն ապրում են առօրյա կյանքով։ Գյուղի 64 հա սեփական, պահուստային հողը մնացել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Բնակիչները անասունների 80 տոկոսը վաճառել են, յուրաքանչյուր ընտանիք մաքսիմում երկու խոշոր եղջերավոր կենդանի է պահում՝ ապրելու համար։

Հիմա, որպեսզի մնացած հողերը մշակեն, կառավարության աջակցության կարիքն ունեն։ Հույս ունեն աջակցություն ստանալ՝ ցորենի ու վառելիքի տեսքով, որպեսզի մնացած հողերը մշակեն։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում..․ Մետաքսե Հակոբյան

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 հազար դոզա պատվաստանյութ․ Մակրոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 հազար դոզա պատվաստանյութ․ Մակրոն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական