Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական կողմը մարտի 25-ին դիրքային առաջխաղացում է ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում

Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել. «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից իրականացվել են տեղական վերահսկողության անհրաժեշտ միջոցառումներ՝ Լաչինի ճանապարհից հյուսիս ընկած գրունտային ճանապարհների օգտագործումը հակաիրավական գործողությունների համար թույլ չտալու համար»։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը  մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունը.  «Որքան հասկանում եմ, խոսքը Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին է։ Հույս ունեմ՝ ԼՂՀ ՊԲ֊ն  պարզաբանումներ կտա այս հայտարարության վերաբերյալ»։

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում: Արցախի իշխանությունները խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:

 Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար. հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

 Իսկ որևէ պարզաբանում չկա՞, թե ինչպե՞ս ու ինչու ե՞ն ադրբեջանցիները հաջողել նման բան անել. հարցնում է Տաթև Հայրապետյանը։