Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական զլմ-ները հարցազրույց են վերցրել Ալեն Սիմոնյանից ու չեն հրապարակել

Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի. տեղեկացնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ նշել է. «Ի պատասխան՝ ասացի, որ, միևնույն է, չեք ցուցադրելու.

«Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV -ն հաստատ կցուցադրի»,- պատասխանեց ինձ լրագրողը:

Հարցրեցին կրակոցների մասին, որոնց հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել:

Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք:

Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա:

Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ:

Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ ԱԶ մեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է և որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները և այլն, և այլն, կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա:

Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին»: