Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջաը Բերձորում հայ մշակույթի յուրացմանն ուղղված պետական միջոցառում է կազմակերպել

24/08/2024
- Նորություններ, Տեղական

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։

Այդպիսի միջոցառում էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։ Հատուկ նպատակամիտվածությամբ այս ճամբարը, որն ընթանում էր օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, իր շուրջն էր համախմբել  աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդների (նկ․ 1, 2, 3, 4, https://westaz.org/en/xeber/diaspor-genclerinin-v-yay-dusergesi-cercivesinde-2024-cu-il-avqust-ayinin-6-da-lacin-seherinde-qerbi-azerbaycanlilarla-gorus-kecirilmisdir#prettyPhoto):  

Միջոցառումը պետական նպատակամիտվածության է և քարոզում է Իլհամ Ալիևի՝ հայկական տարածքների յուրացման քաղաքականությունը, որի վառ ապացույցը Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից ֆինանսավորումն էր և Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից իրականացվող կազմակերպչական  աշխատանքները, որի մասին նշված է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի պաշտոնական կայքում, գրում է monumentwatch.org-ը:

Հանդիպման ընթացքում «Արևմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել ՀՀ սուվերեն  տարածքի նկատկամբ ադրբեջանական բացահայտ նկրտումների, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի  մասին։  Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ Միջոցառմանը ելույթ են ունեցել Գալիբ Գասիմովը, համայնքի աշխատակիցներ Սանան Ախմադը և Անար Իրզագուլուևը, որոնց ելույթներից անմասն չեն եղել ՀՀ տարածքի հանդեպ բացահայտ յուրացման հռետորաբանությունը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև գրքի շնորհանդես։

Ցուցադրվել են նաև «Հայացք Արևմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, լուսանկարներ, որտեղ ՀՀ պատմական հուշարձանները ներկայացված են որպես «ադրբեջանական» հնագույն ժառանգություն։

Ի թիվս արդեն իսկ ադրբեջանական հռչակված Սևանի, Սյունիքի և Երևանի, այս անգամ «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում նաև Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային հուշարձանը։

Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքն»՝ «Ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ-ի վերափոխված անունն է։ Արևմտյան Ադրբեջան հորինվածքի շուրջ ադրբեջանական քարոզչությունը նորություն չէ։ Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ Ա․ Ա․ Բախիխանովի անվան Պատմության Ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի պատմության», Ֆոլկլորի ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի ֆոլկլորի», իսկ Նասիմիի անվան Լեզվաբանության ինստիտուտում՝ «Արևմտյան Ադրբեջանի տեղանվանագիտության» բաժինները:

Հիշեցնենք, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրում, և նախորդը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-ից 22-ը անցկացված  ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր  «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների  քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։   «Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը,  «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով,  «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում (https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf):

Նախորդ գրառումը

Հայերն ու դավադրության տեսությունները. Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից». Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից». Սուրեն Սուրենյանց

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական