Վերջին ժամ
Ի հեճուկս Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւի սպառնալիքների, այսօր նախատեսված ժամին՝ 18.30-20 -ը գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցության (ԳԱՔԸ) համատեղ կազմակերպած «Արցախի մշակութային ժառանգությունը» հատորի շնորհանդեսն ու քննարկումը Բեռլինում ԳԱՔԸ հարկի տակ կայացավ:
Ճիշտ է, ավելի քան 200 մասնակիցները միայն առցանց հնարավորություն ունեցան հետեւելու 5 բանախոսների՝ Հարություն Հարությունյանի, Շտեֆան Մայսթերի, Մարկուս Մեկելի, Դագմար Հելլերի, Ադամ Թ. Սմիթի՝ Արցախի եւ Նախիջեւանի հայկական ժառանգության, դրանց օտարման նպատակների մասին խորհրդածությանը, բայց կարողացան հարցեր ուղղել եւ պատասխաններ ստանալ: «Ազգի» մարտի 7-ի համարում առավել մանրամասն ենք շարադրել սույն միջոցառման մասին, ուստի հավելենք մարտի 6-ի քննարկման, մեր կարծիքով, կարեւորագույն միտքը, որ հնչեցրեց Կոռնելի համալսարանի գիտնական Ադամ Սմիթը՝ Նախիջեւանում եւ Արցախում հայոց ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի պետական շարունակական քաղաքականությունն է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ