Հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանում իրականացվում է խոշոր միջազգային միջոցառում, պետք է պահանջենք, որ միջազգային կառույցներն այս հարցը բարձրացնեն այն մարդկանց հարցը, որոնք այժմ գտնվում են Ալիևի բանտերում՝ թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ ավելի քիչ հայտնիություն ունեցող, կամ հանրության ոչ հայտնի մեր եղբայրների: Բաքվի բանտրում պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակելուպահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց. ԱՀ մարոդու իրավուքնների նախկին պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Բայց այստեղ կա մի մեծ պրոբլեմ, որը կապված է ԱԳՆ շենքում աշխատող մարդկանց հետ: Բոլոր տեղերից մենք ստանում ենք պատասխաններ, որ «Գիտե՞ք՝ ձեր պետությունն այդ հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզնից պահանջում»: Ցավոք սրտի, այդ խոսքերին այլևս դժվար է հակադարձել:
Դրա համար հենց ԱԳՆ-ի շենքի առջև կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլ կվադրոբերների դիվանագիտություն, չորեքթաթ դիվանագիտություն: Իմ պատկերացմամբ, այստեղ մեր գտնվելը ամոթանքի նշան է այստեղ աշխատող մարդկանց»,-ամփոփեց Ռուբեն Մելիքյանը: