Հունիսի 4-ին «ԱԳՆ-ի գործով»` խուլիգանության մեղադրանքով ձերբակալված քաղբանտարկյալներ Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը, տնային քաղկալանավոր Մեսրոպ Եսայանը դատարանի որոշմամբ՝ դատական նիստերի դահլիճից ազատ են արձակվել:Հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը:
Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի և Հրաչյա Թովմասյանի բողոքները և վերջիններիս ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ: