Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱԱԾ թղթի, եւ Լոնդոնում մի ուշագրավ հանդիպման մասին. Հակոբ Բադալյան

Զարմանալի ոչինչ չկա, որ ԱԱԾ «աղբյուրով» հրապարակվում է տեղեկություն այն մասին, թե Եզրաս Սրբազանն իբրեւ դեռեւս ԽՍՀՄ տարիներին հավաքագրվել է ՊԱԿ:

Բնական է, որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանի քաղաքական արշավի հերթական արարն է: Այն, որ Փաշինյանը պլանավորել է երկարաժամկետ խաղ, կասկածից վեր է: Եվ, ինչպես նշել եմ բազմիցս, նա խաղադրույք է կատարել Գարեգին Երկրորդին «հունից հանելու» վրա: Փորձելու է անընդհատ:

Կստացվի՞, թե՞ ոչ: Սա իսկապես դժվար հարց է: Առայժմ չի ստացվում, բայց ով գիտե, թե էլ ինչ քայլեր ունի պահած Նիկոլ Փաշինյանը, կամ նրա համար պահած ունեն ավելի լայն շրջանակներ:

Ի դեպ, ի՞նչ եք կարծում, պատահակա՞ն է, որ ԱԱԾ անունից փաստաթուղթ է հանրայնացվում փաստորեն հաջորդ օրն այն հանդիպումից հետո, որ նախօրեին կայացել է Լոնդոնում:

Աշխատանքային այցով այնտեղ գտնվող ԱԽ քարտուղարը երեկ հանդիպել է Բրիտանայի հետախուզության՝ ՄԻ16-ի ղեկավար Բլեյզ Մետրրելիի հետ, որը պաշտոնը ստանձնել է հոկտեմբերին, փոխարինելով ոչ անհայտ Ռիչարդ Մուրին:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

https://t.me/badalyanrakurs/4485