Ֆրանսիայում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի հետաքննության արդյունքում 7 մարդ է ձերբակալվել. Այս մասին հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Փարիզի մոտակայքում հոկտեմբերի 16-ին հարձակում է տեղի ունեցել պատմության ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Պատիի վրա, որը դասերի ժամանակ ցուցադրել Էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվող Աբդուլահ Անզորովը նրան գլխատել է Կոնֆլան Սենտ Օնորին համայնքի դպրոցի մոտ, իսկ հետո գնդակահարվել է ոստիկանության կողմից: Դատախազության տվյալներով՝ մարդասպանը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, չեչենական ծագում է ունեցել, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ է ստացել: