«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նախազգուշացումը Ադրբեջան մեկնելու մասին, որը վերաբերում է չհիմնավորված պնդումներին, թե իբր Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվում և հետապնդվում։ Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ հայտարարությունը վկայում է Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու մտադրության մասին»,- ասված է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Հաջիզադեն նաև հայտարարել է, թե Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության այն պնդումները, թե Ֆրանսիայի քաղաքացիները ձերբակալվում և հետապնդվում առանց պատճառի, անհիմն են։ Այս հայտարարությունը իրականության խեղաթյուրում է։
Հայտարարության մեջ,այնուամենայնիվ, նշվում է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվել։
«Ադրբեջանում անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ՔՕ 276 (լրտեսություն)՝ ձերբակալվել է միայն Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։
Բացի այդ, հայտնի է, որ Բաքվի մետրոյում իր գործողությունների համար բերման է ենթարկվել Ֆրանսիայի մեկ այլ քաղաքացի՝ գործավար Թեո Հյուգոն։
Ակնհայտ է, որ Ֆրանսիայի կողմից ադրբեջանցի լրագրողների՝ Ֆրանսիա և Շենգենյան գոտու այլ երկրներ մեկնելու խոչընդոտները լիովին հակասում են մարդու իրավունքներին, որը Ֆրանսիան քարոզում է։
Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը»,- ասված է Հաջիզադեի հայտարարության մեջ։