Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրենքով արգելել եք կառավարության քննադատությունը․ այդ պայմաններում էլ ի՞նչ քննարկում. Ռուբեն Մելիքյան

04/11/2020
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Աչքովս ընկավ լուր այն մասին, որ Միասնական տեղեկատվական կենտրոնում նշանակված է քննարկում «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով։

Նախ, մի ակնթարթ ուրախացա՝ մտածելով, որ պատերազմը երևի արդեն ավարտվել է, և ահա մարդիկ սկսում են փորձագիտական մակարդակով քննարկել պատերազմի պատճառները, ընթացքը, արդյունքները․․․

Բայց՝ ցավոք ոչ։ ՊԲ-ի պաշտոնական էջից էլ տեղեկացա, որ քաղաքացիական անձանց համար ժամանակավորապես փակվել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձոր-Շուշի հատվածի որոշ կտորներ, քանի որ մերոնք թշնամական ուժերի որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Այսինքն՝ պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև շարունակվում է, ցավոք, ամենևին ոչ՝ Գետաշենը և Շահումյանն ազատագրելու բաղձալի սցենարով։

Բա եթե ծանր պատերազմը շարունակվում է, էլ ի՞նչ քննարկում, ի՞նչ բան։ Ինչի՞ համար եք դա անում։ Օրենքով արգելել եք կառավարության քննադատությունը․ այդ պայմաններում էլ ի՞նչ քննարկում։ Օրինակ, եթե ինչ-որ մեկն ունի կարծիք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե գործող իշխանությունները վարեին ճիշտ արտաքին քաղաքականություն, չփչացնեին մեր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, ժամանակին բացահայտեին վտանգները և փորձեին չեզոքացնել դրանք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե 8-9 ամիս առաջ չխախտվեր կողմերի ուժային հավասարակշռությունը՝ թուրքական բայրակթարների մատակարարմամբ, կարո՞ղ է այդ կարծիքը բարձրաձայնել, թե՞ արգելված է, թե՞ չի կարող, քանի որ դա այս պահին կվնասի մեր հիմնական ու միակ ազգային գործին՝ թշնամուն դիմադրելուն ու Մեր Հայրենիքը պաշտպանելուն։

Էլ ի՞նչ քննարկում, եթե կարծիք արտահայտելու ազատությունը սահմանափակված է։ Դա եղավ քննարկու՞մ, թե ներքաղաքական ուղղվածության քարոզչություն։ Այս պայմաններում՝ մարդիկ կարո՞ղ են մտածել, որ այս օրհասական պահին նման քննարկումներ նախաձեռնելու նպատակը սխալները թաքցնելն ու վերահաս պատասխանատվությունից խուսափելն է։

Ես կարծում եմ՝ լավ կլինի, եթե Միասնական տեղեկատվական կենտրոնի աշխատանքը լինի իրավիճակին համարժեք։ Այսինքն՝ հանրությանը տրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն ռազմաճակատից, մեզ տրվեն հանձնարարականներ այն մասին, թե որ մեկս ինչ անի ու ինչպես անի, որ առավելագույնս օգտակար լինի…

Իսկ մնացածը՝ հետո։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն

Հաջորդ գրառումը

Վարդենիսում թշնամական երեք ԱԹՍ է խոցվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Վարդենիսում թշնամական երեք ԱԹՍ է խոցվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական