ԱՄՆ հյուսիս-արևմուտքում գտնվող Օրեգոն նահանգում բռնկված հրդեհները կարող են հանգեցնել մարդկային զանգվածային կորուստների: Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը:
«Մենք գիտենք, որ հրդեհներից արդեն մարդիկ են զոհվել, և պատրաստվում ենք զոհերի թվի ավելացմանը՝ հիմնվելով առկա տվյալների և այրված շենքերի քանակի վրա», ասել է Օրեգոնի արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու Էնդրյու Ֆելպսը: Դեռևս հայտնի չէ, թե իրականում քանի մարդ է զոհվել հրդեհներից։ Մինչ այժմ եղել է հինգ մահվան դեպք: