Բուենոս Այրեսից հղած իր հաղորդագրությամբ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին ժամանելու է Հայաստան՝ Ամենայն Հայոց Հայրապետի ու Ճշմարտություն եւ արդարություն կենտրոնի հրավերով։
Շնորհակալություն հայտնելով հրավիրող կողմերին՝ Օկամպոն հավաստիացնում է, որ ամբողջ աշխարհում ծավալվել է նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական փոփոխությանը նվիրված COP 29 համաժողովին ընդառաջ հանուն բռնագաղթված արցախահայերի վերադարձի, հանուն Բաքվի բանտում պահվող հայ գերեվարվածների ազատության եւ, վերջապես, հանուն Հայաստանի անվտանգության սկիզբ առած միջազգային շարժումը՝ ընդգրկելով շուրջ 30 երկրների պետական, հասարակական ու լրագրողական հանրույթների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայկական համայնքների ու կազմակերպությունների ղեկավարների։
Միաժամանակ, գլխավոր դատախազը եւս մեկ անգամ անհրաժեշտ է համարում COP 29 համաժողովի նախաշեմին եւ ընթացքում պատռելու Իլհամ Ալիեւի դիմակը, բացահայտելու նրա ցեղասպան նկարագիրը, կաշառքով մարդկանց խաբելու, հալածանքներով ու բռնությամբ իր քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիր գործիչներին ու լրագրողներին հալածանքների ենթարկելու բռնատիրական էությունը։
Օկամպոն հարցականի տակ է դնում համաժողովը Բաքվում կայացնելու որոշման նպատակահարմարությունն անգամ, նկատի ունենալով այդ երկրում վառելանյութի արտահանմամբ երկրագնդի տաքացմանը նպաստելու փաստը, որը ծաղրն է իբր կլիմայական վտանգները չեզոքացնելու ադրբեջանական «մարդասիրության»։
Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին Երևանում հանդիպում կունենա՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու քայլերը քննարկելու նպատակով:
ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոի ուղերձը, որը ներկայացում ենք ստորև.
«Աշխարհն առաջնորդող հայե՛ր
Կա երեք փոխկապակցված խնդիր՝ Հայաստանը վտանգված է, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում,
պարզ չէ, թե 2023 թվականի ցեղասպանության զոհ դարձած արցախցիներն ինչպես կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը և 23 հայ պատանդներ դեռևս Բաքվի բանտերում են:
2024 թ. նոյեմբերին Ադրբեջանը Բաքվում հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ «Խաղաղության COP» կարգախոսով։ Եթե հայ պատանդները չազատվեն և COP29-ի մասնակիցներն անտեսեն Արցախի հակամարտությունը, նախագահ Ալիևը կստանա հզոր միջոց՝ ամբողջ Հայաստանը զավթելու աշխարհաքաղաքական իր նպատակներն առաջ մղելու համար։
Նման սցենարը ոչ միայն կժխտի Արցախի ցեղասպանությունը և բանտում երկար տարիներ մնալուն կդապարտի պատանդներին, այլև անցյալի մոռացության գիրկը կնետի մի ամբողջ համայնք ու կխորացնի Հայաստանին սպառնացող վտանգները:
Հայաստանի լեգիտիմ իշխանությունները վարում են շատ բարդ բանակցություններ։ Հայերը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, ինչպես նաև ինձ պես մարդիկ, որոնք մտահոգ են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է գնահատեն այդ ջանքերը և միաժամանակ՝ հայ ժողովրդին և նրա հայրենիքը պաշտպանելու համար, բարձրաձայնեն վտանգների մասին ու համախմբեն բոլոր հայերին։
Աշխարհասփյուռ հայությունն արդեն իսկ նախաձեռնում է արշավներ։ Օգոստոսի 23-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարին՝ ապահովելու Ադրբեջանում կալանավորված բոլոր հայ գերիների ազատումը։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը, սակայն մտահոգություն հայտնել, որ պարոն Բլինքենի ձևակերպումներն «անպատասխան են մնացել և շարունակելու են անտեսվել»։
Վերջին մեկ ամսվա ընթացքում հատկապես հայկական արմատներ ունեցող հազարավոր մարդիկ ավելի քան 30 երկրներից, միավորվել են թվային ֆորումներում և սոցիալական մեդիայում՝ օգտագործելով նույն հեշթեգերը. #COP29, #StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages և #FreePoliticalPrisoners։ Նրանց աջակցել են արվեստագետներ, օրինակ՝ Սերժ Թանկյանը, և կազմակերպություններ, օրինակ՝ «Հայ Դատի» հանձնախումբը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը, «Ամերիկայի հայկական համագումարը», Ֆրանսիայից LIBERTAS-ը և այլք։ #StopGreenwashGenocide և #FreeArmenianHostages հեշթեգերը դարձան Twitter-ում COP29-ին առնչվող ամենահաճախ կիրառվող հեշթեգերը։ Առցանց արշավներից բացի, բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանից մինչև Տորոնտո՝ պահանջելով Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդների ազատումը։
Ժամանակն է ընդլայնելու այս շարժումը և կապվելու որոշում կայացնողների հետ ամբողջ աշխարհում։ Հայերն Ալիևի միակ զոհերը չեն։ Նա վնասում է նաև շրջակա միջավայրը, ադրբեջանցի քաղաքացիներին և նույնիսկ եվրոպացի պատգամավորներին։ Ադրբեջանը երկիր է, որը հարստացել է հանածո վառելիքի շնորհիվ, ներկայանում է որպես կլիմայի փոփոխության առաջատար՝ շեղելով համաշխարհային ջանքերը։ Ալիևի ռեժիմը դաժան է, այն ճնշում է լրագրողներին, գիտնականներին և ցանկացած այլախոհություն։ Մի քանի օր առաջ այն արգելեց Եվրոպայի 26 երկրներից 76 պատգամավորների մուտքն Ադրբեջան՝ կոռուպցիայի բացահայտման համար։ Վերջերս Բուենոս Այրեսի ավագ դպրոցներում կատարած այցիս ես հանդիպեցի դեռահասների, որոնք հասկանում են, որ նման գործողությունները վտանգում են իրենց ապագան, և նրանք պատրաստ են սկսել TikTok արշավներ՝ դրանք իրենց հասակակիցներին հասցնելու։
Հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջելը, որ նրանք բարձրաձայնեն այս խնդիրների մասին, ներառյալ՝ Ալիևի կողմից իր հանածո էներգիայի եկամուտների «կանաչ լվացումը», Արցախի ցեղասպանությունը, Եվրոպայում և ԱՄՆ-ում քաղաքական գործիչներին կոռուպցիայի մեջ ներքաշելը, ինչպես նաև Բաքվի քաղաքական բանտարկյալների և հայ պատանդների ազատման հարցը:
Ուրախ եմ, որ հրավեր եմ ստացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսից և ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպությունից (Center for Truth and Justice, CFTJ)՝ սեպտեմբերի 9-ին այցելելու Հայաստան։ Սա բացառիկ հնարավորություն կլինի հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մշակելու ընդհանուր ռազմավարություն։
Հայե՛ր, եկեք պաշտպանենք Հայաստանը և աշխարհն առաջնորդենք դեպի իսկապես խաղաղ COP29»:
«ԱԶԳ»
ENG
Armenians leading the world
Three problems are interrelated: Armenia remains at risk, as a peace treaty with Azerbaijan is being negotiated; there is no clarity on how the Nagorno-Karabakh people, the victims of the 2023 genocide, could safely return to their ancestral land; and 23 Armenian hostages are still in Baku prisons.
Azerbaijan is hosting COP29, the UN Climate Change Conference, in Baku in November 2024, under the guise of a “COP for peace.” If Armenians are not released and the Nagorno-Karabakh conflict is ignored by the delegates attending COP29, President Aliyev will be handed a powerful platform to surge his geopolitical ambitions to occupy the entire Armenia.
Such a scenario will not only deny the Nagorno-Karabakh genocide and condemn the hostages to remain in jail for many years, but it will also relegate the entire community to a forgotten relic of the past, and it would escalate the risk to Armenia itself.
Armenia’s legitimate authorities are conducting very complex negotiations. The Armenians, in Armenia and the diaspora, and people like me, concerned about genocides and wars, should respect those efforts while raising awareness of the problem and uniting all the Armenians to protect the people and the land.
It is happening, Armenians from all over the world are campaigning. On August 23, Berge Setrakian, AGBU President, appealed to the US Secretary of State to ensure the release of all Armenian detainees from Azerbaijan. He recognized the US efforts, but he was concerned that Mr. Blinken’s words “have gone unheeded and will continue to be ignored.”
During the past month thousands of people from more than 30 countries, many with Armenian ancestors, came together in digital forums and on social media. They were united by the same hashtags #COP29, # StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages, and #FreePoliticalPrisoners. Artists like Serj Tankian, and organizations like the Armenian National Committee of America, Christian Solidarity International, and the Armenian Assembly of America, LIBERTAS in France, etc. promoted the same idea. #StopGreenwashGenocide and #FreeArmenianHostages became the two top hashtags related to COP29 on Twitter. In addition to the online campaign, protests were held from Yerevan to Toronto demanding the return of the Armenian hostages incarcerated in Baku.
Now is the time to broaden the movement and connect it with the decision-makers worldwide. Armenians are not the only Aliyev victims. He is affecting the environment, Azeris citizens and even European parliamentarians. Azerbaijan, a country enriched by fossil fuels, postures as a leader in climate change-diverting global efforts. The regime has no mercy, it represses journalists, academics, and any dissenters within its borders. Just a few days ago, it banned entry to Azerbaijan for 76 European parliamentarians from 26 countries for exposing its corruption. During my recent visit to high schools in Buenos Aires, I met teenagers who understood that such activities undermine their future and are eager to start TikTok campaigns to reach their peers around the world.
The next step will be to demand the delegates to COP29 raise their voices about these issues, including Aliyev greenwashing his fossil energy incomes, Nagorno-Karabakh genocide, corrupting the political system in Europe and the US, and the political prisoners and Armenian hostages in Baku.
I was delighted to receive an invitation from His Holiness Karekin II, and the Center for Truth and Justice to visit Armenia on September 9. This will be a unique opportunity to meet the representatives of the Armenian civil society and to refine a common strategy.
Armenians let’s protect Armenia and lead the world to a truly peaceful COP29.
Luis Moreno Ocampo
The First Prosecutor of the International Criminal Court (ICC)
Buenos Aires, September 4th, 2024