ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի Գյումրիում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, բայց պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք. բախվել ենք որոշակի իրավական կազուսի հետ, ԱԺ ճեպազզրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Իրավական կոլիզիա կա երկու օրենքների միջև, թե երբ պետք է այդ ընտրությունները տեղի ունենան, և առհասարակ կարո՞ղ են այդ ընտրությունները առանց համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի, թրովհետև մի շարք իրավաբաններ այդ հարցը մեկնաբանում են այսպես. համայնքապետն է սահմանում պաստառները փակցնելու տեղերը, համայնքապետն է ընտրատեղամսերի հետ կապված կարգավորումներ է ստորագրում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ իրենց քայլով «Բալասանյան» դաշինքի անդամները փորձել են վրեժ լուծել Գյումրուց և գյումրեցուց։
«Վրեժ են լուծել այն համայնքից, որն իրենց, ըստ երոևւյթի, բավարար քվե չի տվել մեծամասնություն կազմելու համար, վրեժ են լուծել գյումրեցիներից այն իրավական պրոցեսների համար, որ ընթանում են։
Իրավական համակարգը ՀՀ-ում բոլոր առևերույթ կոռուպցիոն դեպքերի հետքերով գնալու է»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ իսկ գուցե ՔՊ-ն է այս եղանակով վրեժ լուծում գյումրեցիներից, Ալեքսանյանն ասաց. «Իսկ որ Կենտրոնի թաղապետարանում ձերբակալություններ են լինում, ումի՞ց ենք վրեժ լուծում: Մենք մեզնի՞ց ենք վրեժ լուծում»:
Նրա խոսքով՝ Գյումրու քաղաքապետարանում աշխատավարձերի մասով էլ խնդիր կա, գնումների մասով էլ խնդիր կա, դիզվառելիքի հետ կապված խնդիր էլ կա:
«Շիրակի մարզպետը երեկ խորհրդակցութուն է անցկացրել քաղաքապետարանի դեռևս մնացած պաշտոնյանների հետ, նաև ՏԿԵ նախարարն է քաջատեղյակ, ու միասին մեխանիզմներ են մշակում, որպեսզի քաղաքը կոլապսի չմատնվի: Բալասանյան դաշինքի անթույլատրելի վարքագծի հետևանքով անտերության է մատնվել հանրապետության 2-րդ քաղաքը»,- նշեց պատգամավորը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ բուն ընտրությունների ժամանակ ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Աննա Հակոբյանի բարեկամին, Վահագն Ալեքսանյանը պատասախանեց՝ նման բան չկա։
«Մենք հույս ունենք, որ գյումրեցիները ևս մեկ անգամ կգնան և կարտահայտեն իրենց կամքը։ Մենք կներկայացնենք մեր նախընտրական ծրագիրը, և միանշանակ հույս ունենք, որ գյումրեցիներն այս անգամ ավելի բարձր կգնահատեն մեր քաղաքակն թիմի
կատարած աշխատանքը»,- ասաց իշխանական պատգամավորը։