Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ականները կատարյալ անպատժելիության մթնոլորտում են՝ խորապես համոզված, որ հակապետական քայլերի համար պատասխանատվության չեն ենթարկվի. քաղաքագետը՝ Խաչատուր Սուքիասյանի մասին

18/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաչատուր Սուքիասյանից, որը ցանկացած ՔՊ-ականի նման ՀՀ գոյաբանական թշնամին է, որևէ բարոյական բան ակնկալելն անիմաստ է։ Քանի դեռ մեր մեջ նման մարդիկ գոյություն ունեն, մենք մեծագույն խնդիր ունենք մեր գոյության հեռանկարի հետ։ Սուքիասյանների, փաշինյանների և մյուսների անպատժելիությունն անխուսափելիորեն բերելու է հայ պետականության կործանման, եթե աստվածային հրաշքին հավասարազոր  իրադարձություններ տեղի չունենան։

Սուքիասյանի միակ երազանքը հայ-թուրքական սահմանը բացելն է և որպես օլիգարխ՝ Հայաստանը թուրքական էժան ապրանքներով հեղեղելն ու տեղական գյուղատնտեսությունը վերջնականապես ոչնչացնելը , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի երեկվա այն պնդմանը, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել և ընդամենը 10 զոհ են ունեցել:

Ավելի ուշ Սուքիասյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր. «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»։

Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ ի դեմս ՔՊ-ի՝ գործ ունենք էությամբ անբարոյական անձանց և նրանցից բաղկացած թիմի հետ, որտեղ յուրաքանչյուր մեկի խորքային և արմատական անսկզբունքայնությունը նույնանում է իր անբարոյականության հետ։

«Այդ անբարոյականությունն ունենում է ամենատարբեր սանձարձակ դրսևորումներ՝ երբեմն անկառավարելի, որովհետև այդ մարդիկ շատ վաղուց գտնվում են կատարյալ անպատժելիության մթնոլորտում։ Նրանք խորապես համոզված են, որ իրենց կատարած հակապետական, կործանարար քայլերի համար երբեք պատասխանատվության չեն ենթարկվի։ Ուստի անսկզբունքայնությունը, դրա հետևանք անբարոյականությունը պետք է բազմապատկել անպատժելիությամբ, և կստանաք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական պատկերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ ՀՀ վաչապետը, ոտնահարելով անկախության հռչակագիրը, որի համաձայն Արցախը, Խորհրդային Հայաստանի հետ միասին, Հայաստանի Հանրապետության համահիմնադիր միավորն էր, Ադրբեջանին է հանձնել Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները, Սյունիքի մատույցները։

«Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին դրած ստորագրության պատճառով Արցախը հայտնվել է փաստացի շրջափակման մեջ, մարդիկ պատանդառվել են՝ Արցախում գտնվող ՀՀ բանակային կորպուսով հանդերձ։ Որովհետև այն, ինչ սովորաբար կեղծ դիվանագիտական մղումներով կոչվում էր արցախյան բանակ, իրականում ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության կորպուսն էր, որը բացարձակ իրավասությամբ գտնվում էր Արցախի տարածքում։

Դրանից հետո, երբ Արցախն ամբողջովին Նիկոլ Փաշինյանի հանցավոր և հայաաստանակործան ստորագրությամբ հայտնվեց բացարձակ շրջափակման մեջ,  մարդիկ ամիսներով ուտելիք չեն ունեցել, որևէ դիրք և պաշտպանություն չեն ունեցել, արտաքին աջակցության որևէ հույս չեն ունեցել։

Եվ դեռ այսքանից առաջ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիական բնակչությանն արտամղել է մի տարածք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը չէր կարող  անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել։ Նա սեփական երկրի քաղաքացիներին ռուսական կեղծ և զրոյական հավաստիացումների ներքո ուղարկել է դահճի դուռը՝ Արցախի մնացորդը զրկելով պաշտպանության կազմակերպելու որևէ հեռանկարից»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը ընդգծեց՝ թերևս շատ նվիրյալներ կգնային մեկուսացված, դավաճանված և անգամ Ադրբեջանի մաս ճանաչված Արցախի դիմադրության կազմակերպմանը, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ազգային միասնականությունը դարձել է ամենածաղրված և ոտնահարված հասկացություններից մեկը։

P. S. Առանձին ՔՊ-կանների՝ ինչպես օրինակ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և Գյումրու ընտրությունների օրը լրագրողի նկատմամբ լկտի պահվածք դրսևորած, այնուհետև ներողություն խնդրած և մանդատը վայր դրած արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի (առավել հայտնի որպես՝ Նավակ ճոճող) կեցվածքը վերլուծելիս ակամայից հարց է ծագում՝ շատ չե՞ն «պատահական», «շփոթմունքի» հետևանքով նրանց կողմից արված սխալները՝ արարքները, մեղա եկող հայտարարությունները, ներողությունները։ ՔՊ-ի ներկայացուցիչների մոտ մի տեսակ սովորություն չի՞ դարձել մարդկանց անհարկի վիրավորելը, նրանց նկատմամբ սանձարձակ արտահայտություններ թույլ տալը, իսկ հաջորդ օրն ընդամենը ներողություն խնդրելը՝ ասես ոչինչ չի եղել։

Իսկ հնարավո՞ր է, որ արցախցիների մասին սխալ պնդումներ անելը մարդկային պարզ շփոթմունքով բացատրող Խաչատուր Սուքիասյանը «սխալվեր» և հայտարարեր, օրինակ, Արցախում 300 զոհի մասին։ Ինչո՞ւ 10, ինչո՞ւ միշտ ի վնաս արցախցիների շահերի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակը Կամո Վարդանյանին

Հաջորդ գրառումը

Խաչատուր Սուքիասյանը, ցավոք, արցախցիների բարեկամը չէ. մի կամպանիա է, մի կուսակցություն, մի ապուշ գաղափար. Հասմիկ Միքայելյանը՝ Սուքիասյանի հայտարարության մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025
Նորություններ

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025
Նորություններ

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025
Միջազգային

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025
Հաջորդ գրառումը

Խաչատուր Սուքիասյանը, ցավոք, արցախցիների բարեկամը չէ. մի կամպանիա է, մի կուսակցություն, մի ապուշ գաղափար. Հասմիկ Միքայելյանը՝ Սուքիասյանի հայտարարության մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական