«Քիչ չեն այն դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիները մտածելով, որ ավելի հեշտ կարող են ապաստան գտնել այս կամ այն ենթադրվող երկրում՝ որպես իրենց տվյալներ նշում են տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունը՝ մտածելով, որ դա ավելի լեգիտիմություն կարող է հաղորդել իրենց հայցին»,- այս մասին Ազգային ժողովում, Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը շարունակելով՝ նշեց. «Օտարերկրյա պետություններում գործող մեր դիվանագիտական ներկայացուցչությունների պարտականությունների մի էական մաս կապված է հենց մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, լինի դա ապաստանի հարցով, լինի մաքսատներում և այլն: Դրանով մեր դիվանագետներն ակտիվ զբաղվում են»:
Միրզոյանի խոսքով՝ մասնավոր դեպքերը կուսումնասիրվեն՝ միաժամանակ հավելեց. «Ոչ պակաս պարտավորեցնող է այնպես անել, որ եթե այդ մարդկանց վտարում են՝ այնպես անեն, որ Հայաստանը լինի նշանակետը»:
Infoport