Քարվաճառում հատուկ նշանակության նոր զորամաս է բացվել

16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 26-ին հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են Հայաստանի հետ Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով՝ նշելով, որ Քարվաճառի շրջանում բացվել է հատուկ նշանակության ուժերի նոր զորամաս։

Լուրը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը:

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ առաջին զորամասը բացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին, Հադրութում: Ալիևը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հատուկ նշանակության նոր զորամասեր էլի կբացվեն, այնտեղ ծառայելու են ադրբեջանցիներ։

«Դա ավելի կմեծացնի մեր հզորությունը»,- ասել է Ալիևը։