Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարերը պլպլացրել են, պատմությունը՝ խեղաթյուրել. հուշարձանը՝ նսեմացրել. «Հրապարակ»

25/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, դեռ նախորդ տարվա աշնանն էր ահազանգել ցեղասպանության հուշակոթողիԾիծեռնակաբերդի վերանորոգման անվան տակ իրականացված ավերածության մասին:

Նշել էր, որ անհասկանալի է, թե մի ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձ, որ մի քանի օր առաջ է դարձել գլխավոր ճարտարապետ, ինչպես է նախագծում եւ վերանորոգում Եղեռնի հուշահամալիրը: Նկատի ուներ համալիրի նորոգման գործընթացին մասնակցող Սաշուր Քալաշյանին: «Ընդամենը նուրբ խոզանակներով պետք էր այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, չորացնել ֆենով եւ հետագայում՝ հատուկ հիդրոֆոբ նյութեր կան, որոնցով պետք է մշակել այդ հատվածները։

Այդ նյութերը թանկարժեք են, բայց հաստատ մի քանի անգամ ավելի էժան են, քան այն մեթոդաբանությունը, որ ընտրվել է այսօր Եղեռնի հուշարձանի ռեստավրացիայի համար։ Ժամանակի մեջ մենք կծախսեինք, ենթադրենք, 1-2 ամիս ուսումնասիրության վրա, մեկ ամիս կծախսեինք վերանորոգման, մաքրելու վրա, որպեսզի այս սպիտակ աղակալումները քարերի վրայից դուրս բերեինք, եւ եւս մեկ ամիս՝ հիդրոֆոբ նյութերով մշակելու վրա, որոնք թափանցիկ նյութեր են, քարի որակն ու տեսքը չեն փոխում։

Հիմա մենք ծախսել ենք եւ հավելագրել ենք նախագծով հինգ անգամ ավելի մեծ գումար, քան պետք էր այստեղ ծախսել։ Դա ժողովրդի գումարներն են, որը ծախսելու կարիքը չկար։ Մենք ավելի քիչ ժամանակ, ավելի քիչ գումար, ավելի քիչ մարդկանց ներգրավելով՝ կունենայինք ամառային ամիսներին լավ վերականգնված Եղեռնի հուշարձան։

Հիմա սկսվում է անձրեւային սեզոնը, հուշարձանի վերեւը բաց է, ջրերը ներթափանցելու են հիմքի մեջ, որովհետեւ աստիճանները, որոնք որ պոկված են, պոկված են հիմքերից, ամբողջը խոնավանալու է, ո՞նց են չորացնելու։ Ձմեռը գործ չի կարելի անել, կամ շտապ պետք է վերեւը ձեւավորել ժամանակավոր տանիք, որ պաշտպանենք այս ապամոնտաժված մույթերը։

Դա հենց այնպես բետոն չէ։ Սա բռի, կոպիտ ձեւով քարը պոկած բետոն է, եւ թեք երկաթբետոնը մենք բաց ենք թողնում անձրեւների տակ»,- ասել էր նա: Հիմա ՔՊ- ի կարկառունները Անահիտ Թարխանյանի հուզված խոսքը դնում են իրենց էջերում, այն դերասանություն են անվանում և պնդում, որ համալիրը փայլուն վիճակում է` տեսա՞ք, որ ոչ ոք ոչինչ չքանդեց և այլն:

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Անահիտ Թարխանյանի հետ:

– Տիկին Թարխանյան, ավանդույթի համաձայն` հայ ժողովուրդը ժամեր անց կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամսի 25-ից վերսկսելու են վերանորոգման աշխատանքները: Այժմ ի՞նչ պատկեր է հուշահամալիրում: Գո՞հ եք կատարված աշխատանքից:

– Մեր բողոքներից հետոերեսապատումը 5 սմ քարերից փոխարինվեց 10 սմ քարերով: Իհարկե, դա ավելի լավ էհամեմատության մեջ: Բայց երեսապատումն ընդամենը երեսապատում է, և որևէ կապ չունի նախկինում արված հսկա քարերի հետ, որոնք տեղադրված են եղել: Օրենքի համաձայն Եղեռնի հուշարձանը համարվում է պատմամշակութային արժեք: Ցանկացած ոտնձգություն հուշարձանի նկատմամբխիստ արգելված է բոլոր օրենքներով: Հուշարձան քանդողը չի կարող համարվել օրինական գործունեություն իրականացնող:

Մենք կարող ենք ասել, որ առաջին հայացքից թվում է թե հուշարձանը լավ նորոգել են, բայց կներեք պլպլացրած, սիրունացրած հուշարձանը հուշարձան չէ: Որքանո՞վ գեղեցիկ կլինի, որ գնանք մայր տաճարը, կամ Զվարթնոցի տաճարը պլպլացնենք: Ցանկացած հուշարձան ունի պատմություն, անկախ նրանից, թե այն ունի 20 տարվա, 70 տարվա, թե 1000 տարվա պատմություն: Այդ նորոգված հուշարձանը ընդամենը նորոգված քարերից բաղկացած մի բան է դարձել, որը չունի պատմական ակնարկ: Դրա կողքով չի անցել Վիլյամ Սարոյանը, դրանց չի դիպչել Սիլվա Կապուտիկյանը:

Այս նոր քարերի կողքով չեն անցել միլիոնավոր հայեր, որոնք 70 տարի ամեն անգամ այս օրը գնում են հուշահամալիր, ծաղիկներ են տանում և հարգանքի տուրք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատմություն է խեղաթյուրվում: Հուշարձանները կարելի է նորոգել, իհարկե, սակայն դա պետք է անել օրենքին համապատասխան:

– Ինչո՞ւ են ՔՊ-ականները իրար հերթ չտալով Ձեր մասնակցությամբ հայտնի տեսանյութը տարածում: Նրանց ասածն այն է, որ անիմաստ եք հուզվել, որ իրենք ամեն բան ճիշտ են արել, տեղին են արել, չնայած Փաշինյանը օրերս նշեց, որ ապրիլի 24-ից հետո նորոգման պրոցեսը շարունակվելու է:

– Ես չեմ կարող ասել, թե ինչու են այդ տեսանյութը տարածում, հավանաբար փորձում են իրենց վատ աշխատանքն արդարացնել…. հարցն այն է, որ վերանորոգված հուշարձանը կորցրել է իր պատմամշակութային արժեքը: Չի կարելի ասել, որ լավ գործ է արված: Այո, լավ վերանորոգել են, բայց մեծ վնաս են հասցրել հուշահամալիրին: Միասնական, գաղափարական արտաքին տեսքը փչացրել են ցավալիորեն: Ինչ վերաբերում է նորոգման աշխատանքը շարունակելուն, ապա ես մեծ ցավ եմ ապրում դրա համար: Շատ վատ է, շատ:

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա հանցագործություն է․ փողերի մսխում և ոչ պրոֆեոսիոնալիզմ՝ ինչպես բոլոր ոլորտներում. Լիլիթ Գալստյան

Հաջորդ գրառումը

Ո՞րն է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը. Ստեփան Հասան-Ջալալյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026
Նորություններ

24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման

15/05/2026
Միջազգային

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ վերջին զեկույցը ամոթալի հարված է ժողովրդավարությանը. Ռոբերտ Ամստերդամ

15/05/2026
Նորություններ

Քոչարյանին նստացնելու և թալանը հետ բերելու կեղծ թեզերը. Էդմոն Մարուքյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞րն է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը. Ստեփան Հասան-Ջալալյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026

Մեր այս հրապարակումը պատրաստելու ժամերին Պեկինում երկու գերտերությունների ղեկավարները աշխարհի խնդիրներն էին քննարկում, ու հավանաբար մեր տարածաշրջանի համար եւս հարցեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական