Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞րն է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը. Ստեփան Հասան-Ջալալյան

25/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն

2026թ. ապրիլի 20-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ի մասնավորի, հայտարարել է.

«Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել ա շատ անմեղ, հումանիտար հարցերից»:

Ի գիտություն ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշի հարկ է նշել, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի ծագել հումանիտար հարցերի արծարծմամբ:

Կոնֆլիկտի ծագման պատճառի մասին իր հուշերում գրել է 1918թ. հուլիսի 22-ից մինչև 1919թ. հունիսի 5-ը Արցախի ժողովրդական կառավարության զինվորական գործերի առաջին կառավարիչ (մերօրյա տերմինաբանությամբ՝ պաշտպանության նախարար) Հարություն Թումյանը:

Այսպես, 1918թ. սեպտեմբերի սկզբներին Կովկասի իսլամական բանակը հայոց ցեղասպանության դահիճներից մեկի՝ Էնվեր փաշայի կրտսեր եղբոր՝ գեներալ-լեյտենանտ Նուրի փաշայի հրամանատարությամբ գրավում է Բաքուն և այնտեղ իրականացնում 30.000-ից ավելի հայերի կոտորած: Բաքուն գրավելուց հետո, Նուրի փաշան Կովկասի իսլամական բանակը կենտրոնացնում է Արցախի սահմանների մոտ:

Սեպտեմբերի 4-ին թուրքական հրամանատարությունը վերջնագիր է ուղարկում Արցախի ժողովրդական կառավարությանը՝ պահանջելով հինգ օրվա ընթացքում զենքը վայր դնել, թույլ տալ թուրքական զորքերի մուտքը Շուշի և ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: «Սա Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական հավակնության դրսևորման առաջին փաստն էր և թուրքերից ստացված առաջին վերջնագիրը» – գրել է հիշյալ վերջնագիրը ստանալու պահին Արցախի զինվորական գործերի առաջին կառավարիչ, կամ պաշտպանության նախարար Հարություն Թումյանը:

Մեջբերումը վկայում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի ծագման պատճառը ոչ թե հումանիտար հարցերի արծարծումն է եղել, ինչպես կարծում է Արցախն Ադրբեջան անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, այլ՝ թյուրքերի և կովկասյան թաթարների՝ 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվածների, ծավալապաշտությունը, որն, ի դեպ, շարունակվում է մինչ օրս՝ արդեն 108 տարի:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ, քաղաքագետ

Նախորդ գրառումը

Քարերը պլպլացրել են, պատմությունը՝ խեղաթյուրել. հուշարձանը՝ նսեմացրել. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Հայոց Ցեղասպանության փաստի մասին արտահայտվում են իշխանական ու մերձիշխանական որոշ թափթփուկներ. Արա Պողոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Հայոց Ցեղասպանության փաստի մասին արտահայտվում են իշխանական ու մերձիշխանական որոշ թափթփուկներ. Արա Պողոսյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական