Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը հասավ Եռաբլուր: Ոստկանական պատնեշը Սուրբ Նահատակաց վանքի շրջակայքում կանգնած «ընդդիմադիր» մարդկանցից պաշտպանում էր ոչ միայն Փաշինյանին, այլև իր հետ եկածներին: Զոհված տղաների շիրիմների մոտ «սգո երթի» մասնակիցները բղավում էին՝ Նիկոլ վարչապետ, ծիծաղում, բղավում, սուլում, զրուցում առօրյա մանր-մունր բաներից: Զոհված զինվորների հարազատների պատնեշը ճեղքելով՝ ամբոխը գրոհեց Եռաբլուրն ու գրավեց այն: Երբ վարչապետ Փաշինյանը մոտենում էր իր ծառայողական մեքենային, ամբոխը վանկարկում էր՝ Նիկոլ վարչապետ ու լուտանքներ թափում «ընդդիմադիրների» կողմը:
Փաշինյանի քաղաքական սգո երթն ավարտվեց: