Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոխվում է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը․ ԿԳՄՍ փոխնախարար

05/01/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրակրթության ոլորտում 2024 թվականից փոխվելու է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. նախարարությունը մեկնարկում է նոր ձևաչափով ծրագրեր:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ 2024 թվականին հիմնականում ուսուցիչների և  ոլորտի մասնագետների  կարողությունների  զարգացմանն ուղղված նոր ձևաչափով ծրագիր են իրականացնելու:

«Փոխվելու է հանրակրթական դպրոցների հերթական ատեստավորման և վերապատրաստման ողջ գործընթացը, որի շրջանակում ուսուցիչները արդեն ոչ թե ստանդարտ մոդուլով կանցնեն վերապատրաստում, այլ կիրականացվի նրանց կարիքի գնահատում, այնուհետև այդ կարիքներին համապատասխան ուսուցիչները վերապատրաստման մասնակցելու հնարավորություն կունենան։ Ատեստավորման գործընթացը նույնպես այլ ձևով կիրականացվի։ 

Նշեմ, որ վերապատրաստումը իրականացվելու է չորս մակարդակներով, քանի որ մենք ունենք ավելի թույլ կարողություններով ուսուցիչներ, որոնց հետ ավելի  ինտենսիվ աշխատանք է պետք  իրականացնել, այլ ոչ թե հինգ տարին մեկ անգամ։ Օրինակ՝ մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների համար ատեստավորման և վերապատրաստման  տևողությունը սահմանել  ենք մեկ տարի։ Ունենք նաև փորձառու ուսուցիչներ, որոնք հենց իրենք վերապատրաստողներ են, և, բնականաբար, այս ուսուցիչներին ներկայացվող թե՛ վերապատրաստումները, թե՛ նրանց ատեստավորմանը  ներկայացվող պահանջները բոլորովին այլ են լինելու»,- ասաց նախարարի տեղակալը։

Սվաջյանը կարևորեց, որ 2024 թվականին վերապատրաստման գործընթացը ներդրվելու է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում՝ ընդգծելով, որ այս ոլորտում երբևէ մասնագիտական ուղղություններին ուղղված վերապատրաստումներ և ատեստավորման գործընթաց չի իրականացվել։ 

«Առաջիկայում ՄԿՈՒ ոլորտում կհայտարարենք  մի քանի ուղղություններ, որտեղ ունենալու ենք վերապատրաստման գործընթաց և, բնականաբար, դրան հաջորդող ատեստավորման գործընթաց»,-ասաց Սվաջյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ ՄԿՈւ ոլորտում վերապատրաստման գործընթացը բոլորովին այլ ձևաչափով է իրականացվելու, որովհետև այստեղ շատ կարևոր է ոչ միայն տեսական գիտելիքների ստուգման գործընթացը, այլ նաև գործնական կարողությունները։ 

«Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ միայն կարողությունների զարգացման ուղղված մի գործընթաց է լինելու, այլ նաև զուգակցվելու է խրախուսման մեխանիզմներով. կլինի դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամ և համապատասխան հավելավճարներ՝ 30,40, 50 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Սվաջյանի խոսքով՝ 2024 թվականի կարևոր նախագծերից է նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որը նոր չէ, բայց լայն ծավալով և թափով ընթանալու է։ 2024 թվականի սկզբին ծրագրի շրջանակում մեկնարկելու է 200-ից ավելի դպրոցների և կրթահամալիրների շինարարությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա. Քյարամյան

Հաջորդ գրառումը

Վատ ամրացված կախիչը Նիկոլ Փաշինյանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան վառված զինծառայողների կյանքը. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Նորություններ

Ձերբակալվել է Արտուր Օսիպյանը. Ռոման Երիցյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն Աշոտյան

18/05/2026
Նորություններ

Եթե Կալուգայի Սամվելն էդքան պլոճիկ ունի, առաջարկում եմ ինձ դատի տա. Ալեն Սիմոնյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Վատ ամրացված կախիչը Նիկոլ Փաշինյանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան վառված զինծառայողների կյանքը. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական