ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։
«Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է», – գրել է նա:
Գրառմանը կից նա հրապարակել է տեսանյութ։