Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն Ալիևից ներողություն կխնդրի՞, եթե 2019 թ. նոյեմբերին Խոջալուի դեպքը անվանել է «բացահայտ սուտ»

30/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշի չորս գյուղերը ստանալուց անմիջապես հետո Ալիևը հայտարարել է,որ Հայաստանի Հանրապետությունը պետք ճանաչի Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանությունը» և ներողություն խնդրի։

Իհարկե, սա  սպասելի  էր։

Խոջալուի դեպքերը տեղի են ունեցել հեռավոր 1992 թվականի փետրվարի 25-26-ին, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերը Ստեփանակերտի արկակոծման վտանգը չեզոքացնելու համար ճնշեցին թշնամու կրակակետերը։

Գործողության արդյունքում ավանի յոթ հազար բնակիչները դիմել են փախուստի, որի ընթացքում էլ, ըստ Ադրբեջանի տվյալների, մոտ 457 քաղաքացիական անձ է մահացել։ Հետաքրքիր է այն փաստը, որ մինչև հարձակումը,  հայկական կողմը բազմիցս ռադիոյով հորդորել է տեղի բնակիչներին լքել քաղաքը և տրամադրել է հումանիտար միջանցք։

Հարձակման գիշերը քաղաքացիական անձիք չեն օգտվել այդ միջանցքից և քաղաքից փախչող օմոնականների հետ հայտնվել են Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինյալների տեսադաշտում՝ Աղդամի և Նախիջևանիկ գյուղի միջև։

Կորուստների մասին ստացած լուրերից հետո Ադրբեջանի նախագահ Մութալիբովը հայտարարեց, որ այդ սադրանքը կազմակերպել է ժողովրդական ճակատը՝ իրեն պաշտոնազրկելու նպատակով։

Չեխ լրագրող Դանա Մազալովային (հրատարակվել է 1992 թվականի ապրիլի 2-ին Նեզավիսիմայա գազետայում) տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը, որը մինչ այդ հրաժարական էր տվել, հաստատել է  իր դիրքորոշումը և կրկին հանցագործության մեջ մեղադրել իր հրաժարակաին  ձգտող ադրբեջանական անանուն ուժերին։

Ճիշտ է,  հետագա տարիներին Մութալիբովը փորձեց մասնակի հրաժարվել իր արտահայտած դիրքորոշումից, բայց ակնհայտ է,  որ թուլացած Ադրբեջանում ներքաղաքական գզվռտոցն էսկալացիայի  տանելու համար ժողովրդական ճակատի ղեկավարները զոհաբերության ակտ կատարեցին, որի շահառուն դարձավ Աբուլֆազ էլչիբեյը։ Նա  արտաքնապես և քաղաքական ձեռագրով բավականին  նմանություն ունի ՀՀ ներկա քպ  առաջնորդի հետ։ Թեմայի հետ կապված մի դիտարկում ևս կա, որը յուրօրինակ թեսթ է լինելու քպ առաջնորդի համար։

2019 թվականի նոյեմբերին ՀՀ վարչապետը Խոջալուի դեպքը անվանեց «բացահայտ սուտ»՝ ասելով, որ այն «իրագործվել է Ադրբեջանի կողմից»։ Հասկանալի է, որ ներողության մասին պահանջը կատարվելու է, բայց ինչպե՞ս, եթե դու դա արդեն հերքել ես պաշտոնապես։

Սպասենք զարգացումներին։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շարժման՝ մայիսի 31-ի օրակարգը

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական