Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ հետաքրքիր ստացվեցին Երևանի շուրջ իրադարձությունները վերջին մեկ ամսում.
մեկ ամիս առաջ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ազատվեց աշխատանքից, մի քանի օր առաջ Մեսչյանը, քաղաքապետի հովանավոր, վարչապետի երբեմնի խորհրդական Արտաչոկը: Այդ տրամաբանության շարունակությունը պիտի լինի նաև «կարգին» Հայկոյի հրաժարականը: Այսինքն տղերքը գյոզերով թռնում են: Դե Երևանն էլ ի՞նչ, որբի գլուխ ա էլի` եկան խուզեցին, հիմա էլ թռնում են:
Տղերք դուք լու՞րջ մտածում եք, որ կարող եք հրաժարական տալով պլստալ: Ձեզ թվում ա ձեր հաջորդները ձեր «աշխատածին» չե՞ն անդրադառնալու, վստահեցնում եմ` անդրադառնալու են: Գիտե՞ք կամազները մարսել եք, թե՞ մարսելու եք Երևանը արբիտրաժի դռները հասցնելը: Դուք դեռ մետրոն եք սարքելու` ձեր ձեռքով մետրոյի թունելները փորելու եք ու սվաղեք, ուղղակի ձեր վրա խաբար չկա»: