Գերագույն գլխավոր ստահակն ապրում է իր գլխի զուգահեռ իրականության մեջ՝ մտածելով ու տառապելով բացառապես սեփական աթոռը պահելու մոլուցքով։Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է օգտատեր Արմեն Հովասափյանը։
«Հիշո՞ւմ եք՝ անցած տարի կովիդի հետ կապված ինչ լուրջ պանիկա էր, բոլորը խոսում էին դրա ռիսկերի, հորդորում պահպանել կանոներ, հեռուստացույցով մի միլիոն անգամ ռոլիկներ էին ֆռռացնում, օրական 100 փորձագետ ու համաճարակաբան էին խոսեցնում։ Տղե՛րք, բա էս ո՞ւր կորաք, էս վարակակիրների ու մահվան թվերն էլ չեք տեսնո՞ւմ։
Վերջին շրջանում մահերի ցուցանիշը սահմռկեցուցիչ է. մարտի 26-ին գրանցվել է մահվան 23 դեպք, մարտի 25-ին՝ 18, 24-ին՝ 17 դեպք, 23-ին՝ 26 դեպք, 22-ին՝ 15։ Այսքանից հետո` ամենուր տոտալ անտարբերություն։ Վստահեցնում եմ` իշխանությունը չի տեսնում՝ երկրում ինչ է կատարվում․ գերագույն գլխավոր ստահակն ապրում է իր գլխի զուգահեռ իրականության մեջ՝ մտածելով ու տառապելով բացառապես սեփական աթոռը պահելու մոլուցքով»։
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից։