Սվետլանա Տիխանովսկայան Ղրիմի միացումը Ռուսաստանին անվանել է միջազգային օրենքների խախտում: Այդ մասին նա հայտարարել է լիտվական LRT կայքին տված հարցազրույցում:
«Մենք հասկանում ենք, որ կան միջազգային օրենքներ, և որ Ղրիմը անցել է այլ պետություն՝ հակառակ այդ օրենքներին», ասել է Տիխանովսկայան: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Բելառուսը ընդունել է այնպիսի դիրքորոշում, ըստ որի Ղրիմը «դե յուրե» ուկրաինական է, իսկ «դե ֆակտո»՝ ռուսական: