«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։
Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»,- տեղեկացնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը։