Չինաստանը կառուցել է շուրջ 46,000 կմ երկարությամբ արագընթաց երկաթուղային ցանց, որը միավորում է խոշոր քաղաքները և կրճատում երթևեկության ժամանակը (օրերի փոխարեն ժամեր)։ Այդ ցանցի մաս է կազմում «Ֆուքսինգ» շարքի գնացքը, որը կարող է զարգացնել մինչև 350 կմ/ժ արագություն:
Նշենք, որ այս գնացքները չափազանց անաղմուկ ու հարմարավետ են:
Ապագայի հեռանկարները ներառում են ավելի արագ գնացքների մշակում և «մագլև» տեխնոլոգիայի կիրառումը, ինչը թույլ կտա հասնել 600 կմ/ժ արագության։
Չինական արագընթաց գնացքները ոչ միայն բարձրացնում են երկրի տնտեսական կարողությունը, այլև խթանում են էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացումը՝ նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները. հայտնում է «Գիտություն և տեխնոլոգիա» հարթակը։