Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որի մուտքը Հայաստան իշխանություններն ապօրինաբար արգելել են, բռնության է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Օդանավակաանի աշխատակիցները սկսել են վիրավորել Լեո Նիկոլյանին՝ փորձելով արթնացնել նրա էմոցիաները և կոնֆլիկտ հրահրել՝ հետագայում կալանավորման և Հայաստանից բռնի արտաքսման պատրվակ ստեղծելու համար։
Սակայն Նիկոլյանը չի ենթարկվել սադրանքներին եւ ամեն կերպ փորձել է խուսափել կոնֆլիկտից։ Այնուհետեւ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկը սկսել է ուժով հրել հացադուլի պատճառով հյուծված Նիկոլյանին։
Ակնկալում ենք Հայաստանի իրավապահ մարմինների և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը բռնությամբ ուղեկցվող միջադեպին։