Իրանցի զինվորականները սկսել են բալիստիկ հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի և Լիբանանի ներսում իրականացված մի շարք սպանությունների:
Հաղորդվում է, որ Իրանը մինչ այժմ 500 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռներ են արձակվել Սպահանից, Թավրիզից, Խորամաբադից, Քարաջից և Արաքից։
Իսրայելի դեմ հակահարված տալու որոշումն ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը (ԱԱԽ):
Իսրայելը հուլիսի 31-ին Թեհրանում սպանեց պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեին: Սեպտեմբերի 27-ին Լիբանանի Բեյրութում իր լայնածավալ ավիահարվածների ժամանակ Իսրայելը սպանեց նաև իրանցի բրիգադային գեներալ Աբբաս Նիլֆորուշանին, ով Լիբանանում հանդես էր գալիս որպես Իրանի ռազմական խորհրդական, և լիբանանյան Հեզբոլլահի առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլահին: