Կրիպտոարժույթների «Binance» բորսան վերջերս օծանելիք է թողարկել՝ նվիրված գարնան եւ կանանց տոներին։ Այս մասին հաղորդվում է բորսայի «X»-ի պաշտոնական էջում։
Ըստ այն արտադրողների՝ օծանելիքը փոխանցում է «կրիպտոարժույթի հոտը»։ Օծանելիքը պարունակում է օզոնի, մանդարինի, թանկարժեք փայտի, սաթի եւ մուշկի բուրավետ յուղային նյութ, որ ստացվում է մշկածյամի մշկագեղձերից (օգտագործվում է բժշկության եւ օծանելիքների արտադրության մեջ)։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Binance» ըներությունը՝ վիրտուալ փողի «հոտով» օծանելիքին տվել է «տաք, քաղցր եւ հողեղեն» բնութագիրը։
Նշվում է նաեւ, որ արտադրվել է մոտ 100 սրվակ «Binance CRYPTO», բայց դրանք չեն վաճառվել։ Թե ո՞ւմ համար են սահմանափակ թվով օծանելիքները, ընկերությունը չի հստակեցրել։ Բայց ընդգծել է, որ նման օծանելիքի արտադրությունն ազդակ է կանանց, որ ավելի հաճախ ներգրավվեն կիրպտոարտադրության աշխատանքներում։
Ս․Վ․