Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները հանրահավաքի մասնակիցներին սխալ տեղեկություն են փոխանցել. «Փաստերի ստուգման հարթակ»

05/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորները հոկտեմբերի 2-ին սխալ և մանիպուլյատիվ տեղեկություն են փոխանցել Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ խեղաթյուրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հրապարակի հարթակում հնչած ելույթները և համադրել դրանք Ազգային ժողովում վարչապետի հնչեցրած հայտարարությանը։  

Այսպես, հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նախ շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը, այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանին վերագրել են արտահայտություն, որը նա չի արել։ 

«Մարդը հրավիրում էր բոլորիս Ստեփանակերտ, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը, և շատ չանցած՝ հենց այսօր վերստին ասաց, որ Արցախը պարան է եղել մեր վզին, կապելու համար իրենց մոտակա ծառից»,— ասել է Բագրատ սրբազանը։ 

Ավելի ուշ ընդդիմադիր առաջնորդը նույնը պնդել է նաև Հանրային հեռուստաընկերության եթերում։ Երբ հարցազրուցավարը փորձել է սրբազանից հետաքրքրվել՝ արդյո՞ք նա լսել է վարչապետի խոսքը, շարժման առաջնորդը բացասական պատասխան է տվել։

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի վզին թոկ լինել-չլինելու պատմությունը Ազգային ժողովում նույն օրը երկար էր քննարկվել։

Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր հետևյալը․ «Ես այս ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցը իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և այն փոխզիջումները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել են հետևյալի մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա, Հայաստանի վզից գցած պարանը պետք է ձգել ու մի մոտիկ տեղից կապել»։

Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի նկատառմանը՝ «Մի՞թե հիմա էլ չկա այն գիտակցումը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանը չի կանգնել, Արցախը թոկ չէր մեր վզին, Արցախը մեր հպարտությունն էր, մեր ինքնության մի մասն էր», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ նա չի ասել, թե ԼՂ-ն Հայաստանի վզին թոկ էր, այլ ասել է՝ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ Հայաստանի վզին։

«Ես չեմ ասել, որ ԼՂ-ն Հայաստանի վզին թոկ էր, ես ասել եմ՝ ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ Հայաստանի վզին, և ընդ որում` նաև Հայաստանի ներսում, որովհետև շատ երկար տարիներ, երբ որ երկրում ամենատարբեր պրոցեսներ կային՝ սկսած կոռուպցիայից, շարունակած ամեն ինչով, ամեն ինչը բացատրվում էր ընտրությունների կեղծիքով, ամեն ինչ բացատրվում էր՝ դե, բանակ ենք պահում, Ղարաբաղ ենք պահում, էս ենք անում, հետո երևաց՝ ինչ է պահվել, ոնց է պահվել, ինչ տրամաբանության մեջ է պահվում»,- ասել է Փաշինյանը ու հավելել․ «ԼՂ հարցը չի՞ օգտագործվել որպես թոկ` այդ թվում այն երկրների և ուժերի կողմից, ում մենք համարել ենք կամ ուզում ենք համարել, որ պետք է երաշխիքներ տան, երաշխավորեն մեր անվտանգությունը: Մարդիկ իրենց անվտանգությունը չեն կարողանում երաշխավորեն, մեր անվտանգությունը ո՞նց պետք է երաշխավորեն»:

Արձագանքելով Փաշինյանին՝ պատգամավոր Աննա Գրիգորյանն ասել է․ «Ասում եք ԼՂ հարցը թոկ էր Հայաստանի վզին, որպեսզի պետականություն չունենա։ Արցախի հարցն այս պահին ընդհանրապես քննարկման առարկա չէ ձեր կողմից, նույնիսկ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը չի քննարկվում, բայց մեջբերելով ձեզ, ասում եք առաջիկա տարիներին եթե մենք կարողանանք պահել պետականությունը, ինքնին դա ենթադրում է, որ մեր պետականությունը հարցականի տակ է, այսինքն Արցախի հարցը էլ չկա, բայց միևնույն է մեր պետականությունը հարցականի տակ եք դուք համարում, այսինքն դա կապված չէր Արցախի հարցի հետ, ճիշտ հակառակը՝ Արցախը մեր պատնեշն էր»։ 

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ասուլիսում նշել էր, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների խոսույթի շրջանակում իրատեսական չի համարում ԼՂ ժողովրդի վերադարձը, և ավելացրել․ «Այո՛, այդ խոսույթով և այդ ձևակերպումներով ես համարում եմ, որ Հայաստանի վզին թոկ փաթաթելու քաղաքականություն է վարվում»։ 

Այսպիսով, «Տավուշը հանուն հայրենիքի»  շարժման առաջնորդների պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ Արցախը պարան էր Հայաստանի վզին, սխալ է և մանիպուլյատիվ։ Իրականում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ։

Սյուզաննա Համբարձումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսանկար. Մենք զոհեր ունե՞նք, թե ունենալու ենք

Հաջորդ գրառումը

«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական