Վրաստանի խորհրդարանում քննարկվում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը:
Վրաստանի նախագահին պաշտոնանկ անելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 100 ձայն։ «Վրացական երազանք» իշխող մեծամասնությունն ու «Ժողովրդի իշխանություն» իշխանամետ խմբակցությունը միասին ունեն 85 ձայն: «Եվրոպական սոցիալիստներից» ընդամենը չորս պատգամավոր է պատրաստակամություն հայտնել կողմ քվեարկել իշխանության նախաձեռնությանը, մյուս պատգամավորները մտադիր են դեմ քվեարկել նախագահի իմփիչմենթին։
Վրաստանի կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարանին՝ հայտնելով, որ Սալոմե Զուրաբիշվիլին, առանց կառավարության թույլտվության, միջազգային այցեր ու տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներ է իրականացրել։