Վստահ եմ՝ նույն կերպ վարվելու են նաև Թուրքիայի «սև ցուցակում» ընդգրկված մյուս գործիչների հետ. դիտարկում՝ Մուրադ Փափազյանին

12

Ի՞նչ ունենք՝

Իշխող կուսակցության ներսում բռնատիրություն է․ չկան գաղափարական սահմաններ և շարքերի բնական հակազդեցություն ղեկավարի գործողություններին։

Երկրում բռնատիրություն է, որպես իշխող կուսակցության ներսում առկա բռնատիրության բնական հետևանք։

Իշխանությունն ունի կողմնակիցներ, ովքեր, իրականում, իշխանության հետ կապ չունեն, սակայն իրենք իրենց նույնացնում են այդ իշխանության հետ (ինչպես յուրաքանչյուր բռնատիրական համակարգում)։

Բռնատիրական իշխանությունը սպասարկում է թուրք–ադրբեջանական շահերը։

Արդյունքում ՝

Նիկոլի և իր կողմնակիցների միջոցով թուրք–ադրբեջանական բռնատիրական ռեժիմի սահմանները տարածաշրջանում ընդլայնվել են՝ ընդգրկելով նաև Հայաստանը և Արցախը։ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում նաև որոշակի ազդեցություն Սփյուռքի վրա։

Այս գործընթացին մեծապես խոչնդոտում են Սփյուռքում ազդեցիկ և կազմակերպված դաշնակցական գործիչները՝ ի դեմս ընկ․ Մուրադ Փափազյանի։ Կանխատեսելի էր, որ նրա Հայաստանի և առավել ևս Արցախի հետ կապը փորձելու էին կտրել՝ արգելելով Հայաստան մուտք գործել։ Վստահ եմ՝ նույն կերպ վարվելու են նաև Թուրքիայի «սև ցուցակում» ընդգրկված մյուս գործիչների հետ։

Հենրիկ Մարգարյան

Քաղակտիվիստ