Վիրուսաբանության պրոֆեսոր, «Վեկտոր» կենտրոնի նախկին ղեկավար Ալեքսանդր Չեպուրնովը հաստատել է, որ որ կա մարդկանց մի խումբ, որը, սկզբունքորեն, չի կարող վարակվել կորոնավիրուսով: Վիրուսային վարակների նկատմամբ անընկալունակությունը հայտնի երևույթ է, ասել է վիրուսաբանը Невские новости-ին: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ անձը չունի որոշակի ընկալիչ, որին կարող է կցվել վիրուսը: