Տնտեսվարողները բողոքում են իշխանությունների հարկային քաղաքականության դեմ։
ՀԴՄ սարքերի սպասարկման գումարն ավելացել է 2000 դրամով, ու ոչ մի հիմնավորում չկա՝ ինչո՞ւ։
Շրջհարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս՝ ավելացել է 100 տոկոսով։ Եթե գնորդը 14 օրվա ընթացքում ապրանքը հետ է բերում, վաճառողն ընկնում է «կրակը», որովհետև գումարը վարադարձնելը դառնում է խնդիր՝ ոչ բանկը, ոչ ՀԴՄ սպասարկող ընկերությունը պատասխանատվություն չեն վերցնում դրա համար։
Տրանսպորտը թանկացել է, աղբահանությունը՝ նույնպես։
«Ստացվում է՝ մի ամբողջ ժողովուրդ աշխատում է, հարկ մուծում, որ Փաշինյանը կնոջ ծնունդը Վաշինգտոնում անի, մեր երեխեքն էլ հացի փող չունենա՞ն»,- հարց է տալիս տնտեսվարողը։
Մանրամասները՝ տեսանյութում