Թուրքիայում հյուրանոցները չեն փակվի կորոնավիրուսով վարակված հյուրերի հայտնաբերման դեպքում: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիան։
«Հյուրանոցի բոլոր աշխատակիցները անցել են վերապատրաստման ծրագիր: Եթե հյուրերի շրջանում վարակակիր հայտնաբերվի, ապա հյուրանոցի աշխատակազմը կգործի ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ցուցումների: Հյուրանոցներն ունեն հատուկ մեկուսացման սենյակներ, այնպես որ հյուրանոցները չեն փակվի», ասել է գործակալության զրուցակիցը։