Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վասակ Սյունուն «հորինելու» մեջ Պապիկյանը մեղադրում է ՀՀ-ում ձերբակալված անձանց. Արմեն Այվազյան

26/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Հայաստանում երեք հիմնարար կառույց կա, որոնց ես, եթե սուր անհրաժեշտություն չկա, չեմ շտապում քննադատել՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բանակը (ներառյալ ՀՀ Պաշտպանության նախարարությունը) և Մաշտոցի անվան Մատենադարանը։ Կարծում եմ՝ պատճառներն ինքնին հասկանալի են. այս կառույցները Հայաստանի գոյության և ազգային ոգու հիմքն ու հարատևության երաշխիքն են։

Սակայն այսօր ստիպված եմ արձագանքել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մի չափազանց ուշագրավ գրառմանը։

Ահա այն.

«Ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ, երբ հավուր պատշաճի կճաշակեք պետական ինստիտուտների համարժեք պատասխանը, փոխանցեք ձեր տերերին, որ ՀՀ-ում սահմանադրականությունն ու ժողովրդի իշխանությունն այլընտրանք չունեն։ Դավաճա՛ն սրիկաներ, ՁԵՐ ՀՈՐԻՆԱԾ ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆՈՒ ճակատագրին երանի եք տալու։ Պապիկյան»։

Փորձենք հասկանալ, թե ինչ է ուզում ասել Պապիկյանը՝ «ՁԵՐ ՀՈՐԻՆԱԾ ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆՈՒ» արտահայտությամբ։

Արդյո՞ք նա պնդում է, թե այդպիսի պատմական դեմք՝ 5-րդ դարի կեսերին Հայաստանի պարսկական մասի մարզպան, երբեք գոյություն չի ունեցել։ Թե՞ ակնարկում է, որ Վասակ Սյունու կերպարը աղճատվել է՝ ներկայացվելով որպես մատնիչ և դավաճան։ Բայց եթե մարզպան Վասակ Սյունին «հորինվածք» է, ուրեմն սպարապետ Վարդան Մամիկոնյանն էլ պիտի «չլինի»։ Եթե Վասակ Սյունու կերպարը աղճատվել է, ուրեմն Վարդան Մամիկոնյանի կերպարն էլ է աղճատվել՝ առաջինը դավաճան չէ, իսկ երկրորդը՝ հերոս չէ։ Հետևաբար՝ ո՛չ էլ հայ-պարսկական պատերազմ ու Ավարայրի ճակատամարտ է եղել։ Այս է Պապիկյանի ասածի ամբողջ բովանդակությունն ու իմաստը։

Սրանք հակագիտական, հակապատմական և խորապես անհեթեթ տեսակետներ են, որոնք կարող են թույլ տալ իրենց միայն հայոց պատմության օտարավճար կեղծարարներն ու նրանց հետևորդները։

Բայց առավել հետաքրքիր է այն հանգամանքը, որ Վասակ Սյունուն «հորինելու» մեջ Պապիկյանը մեղադրում է երեկ ՀՀ-ում ձերբակալված անձանց (!!!)՝ ում կոչում է «դավաճան սրիկաներ» և «ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ»։

ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտած Պապիկյանը չի կարող չիմանալ, որ 440-450-ական թթ. հայոց պատմությունը շարադրել են հայոց ոսկեդարի մեծագույն պատմիչները՝ Կորյունը, Եղիշե վարդապետը և Ղազար Փարպեցին, իսկ ավելի ուշ՝ նաև այլ խոշոր մատենագիրները՝ Թովմա Արծրունին, Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը և մյուսները, որոնք բոլորն էլ եղել են հոգևորականներ։

Այս փաստից բխող միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ Պապիկյանը ձերբակալված Բագրատ սրբազանի կերպարում տեսնում է հենց այդ՝ վերոնշյալ պատմիչների և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների շարունակականությունը՝ նույնացնելով բոլորին։ Այսինքն՝ Պապիկյանը «դավաճան սրիկաների» և «ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխների» տակ հասկանում է նաև հայոց թվարկված մեծերին և, ի դեմս նրանց, Հայոց Եկեղեցին ամբողջությամբ՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը։ Ճիշտ այնպես՝ ինչպես վերջին տասնամյակներին հայոց պատմությունը սևացնում են հայրենասերի պատմուճան հագած որոշ կեղծ-պատմաբանները (ցավոք սրտի՝ առանց արժանի հակահարված ստանալու մեր Եկեղեցուց կամ պատմագիտական հանրույթից)։

Կարճ ասած՝ Պապիկյանը ատում է Հայոց Եկեղեցին և նրա սպասավորներին, ատում է ոսկեդարի հայ պատմիչներին, ատում է մեր ռազմական պատմությունը և ատում է մեր հերոսներին՝ հատկապես նրանց գլխավոր խորհրդանիշ սպարապետ Վարդան Մամիկոնյանին։

Եվ այս ամենով հանդերձ՝ Սուրեն Պապիկյանն այսօր զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։

Վերջ։

Հ.Գ.

Վասակ Սյունու և Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ կեղծ մեկնաբանությունների մասին շատ եմ գրել՝ ներքևում կզետեղեմ մեկ-երկու հղում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ. ԱԳ փոխնախարար

Հաջորդ գրառումը

Փաշինյանը հանձնում է Զանգեզուրի միջանցքը․ Իսակ Հունանեսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը հանձնում է Զանգեզուրի միջանցքը․ Իսակ Հունանեսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական