Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վաղ գարնանը Սյունիքում պետք է սպասել նոր պատերազմի». ռազմական փորձագետ

15/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նոր պատերազմը սարերի հետևում չէ, ասեմ ավելին՝ այն պետք է սպասել մի քանի շաբաթից՝ վաղ գարնանը, այս անգամ Սյունիքում։ Չնայած խաղաղության պայմանագրի մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի բարձրագոչ հայտարարություններին, իրականում նա բոլորովին էլ խաղաղության չի ձգտում», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝մեկնաբանելով այսօր Ակնա կատարած այցի ընթացքում Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն շարունակում է մեծ աշխատանք իրականացնել ռազմական զարգացման ոլորտում, որպեսզի պատասխանի Հայաստանի զինված ուժերին։

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից, մամուլում շրջանառության մեջ է մտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ակնա կատարած այցի ընթացքում հնչեցրած հերթական սպառնալիքները, որտեղ վերջինս հիշեցնում է, թե 44 օրյա պատերազմի ավարտից ի վեր, Ադրբեջանը չի դադարել ռազմական ուղղությամբ վերազինվելու իր քաղաքականությունը՝ հայկական զինված ուժերին պատասխան տալու համար. «Մենք արյուն թափելով եկանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ»,- ասել է Ալիևը:

Վերջինս անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի թեմային, նշելով, թե այն անպայման պետք է տեղի ունենա։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել է Ալիևը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է սակայն ՝ Ադրբեջանը խաղաղության մասին չի էլ մտածում, փոխարենն այնտեղ օրակարգային և կարևոր թեմա է շարունակում մնալ Սյունիքով անցնելիք տրանսպորտային ուղիների հնարավորինս արագ վերագործարկման հարցը. «Բաքուն չի հրաժարվել ռազմական ուղիով հարցերի լուծման իր որդեգրած քաղաքականությունից։ Դա ենթադրելի էր ոչ միայն իր վերջին հայտարարությունից, այլ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթից։ Բաքուն այսօր խաղաղության չի ձգտում, ասեմ ավելին՝ ամեն ինչ անելու է որպեսզի այդ Խաղաղության պայմանագիր կոչվածը, նույնիսկ իրենց իսկ առաջ քաշած պայմաններով, որևէ կերպ տեղի չունենա։ Խնդիրը նրանում է, որ Բաքուն այսօր ոչ թե Արցախի կարգավիճակի հետ կախված որևէ խնդիր ունի, այլ նրա խնդիրը շարունակում է մնալ Սյունիքին ու այնտեղ սեփական ճանապարհն ունենալու իր երազանքը։ Այստեղից հետևություն անելով, կարծում ե, որ այսօրվա Ալիևի արած հայտարարության երկրորդ մասը, որով նա հերթական ռազմական սպառնալիքն էր ուղղել հայկական կողմին, ավելի ազնիվ էր, քան այն, թե նա խաղաղության է ձգտում։

Խոսելով խաղաղության մասին Ադրբեջանի նախագահը, պարզապես, հերթական թոզն է փչում միջազգային հանրության աչքին՝ փորձելով խաղաղասեր երևալու պատրանք ստեղծել և ոչ ավելին»,- ասում է ռազմական փորձագետը։

Վերադառնալով հավանական նոր պատերազմի վերսկսման թեմային, Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ չի կարող հստակ ասել, թե հատկապես ո՞ր ուղղությամբ կարող է լինել հարվածը. «Չեմ բացառում, նույնիսկ, որ դա կարող է լինել Տավուշի ուղղությամբ, որպեսզի՝ շեղելով ուժերի հարաբերակցությունը՝ փորձի հաջողություններ գրանցել Սյունիքում իրական ռազմական գործողություններ կատարելիս։ Ամեն դեպքում, դեռևս անցյալ աշնան եմ խոսել այս մասին և զգուշացրել եմ, որ 2022-ի վաղ գարնանը Սյունիքում ռազմական գործողություններ են սկսվելու, ինչի մասին, Բաքուն որևէ կերպ չի թաքցնում»։

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է արդյոք ռուս – ուկրաինական ռազմական բախումների պարագայում թուրք – ադրբեջանական տանդեմն անմիջապես գործի անցնի՝ Հայաստանի սահմանների ուղղությամբ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պատասխանում է՝ եթե Ուկրաինայում ռազմական գործողությունները տևական լինեն, ապա չի բացառվում Թուրքիան և Ադրբեջանն օգտվեն առիթից։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Չե՞ք մտածել, որ մեր համբերության բաժակն էլ գուցե լցվի, գուցե ավելի կոշտ ու ծանր պատասխան ստանաք․ ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք»․ Վահե Հակոբյան

Հաջորդ գրառումը

Խորհրդարանում կոճակ սեղմող պատգամավորը սահման պահող զինծառայողից 4,5 անգամ բարձր աշխատավարձ է ստանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Խորհրդարանում կոճակ սեղմող պատգամավորը սահման պահող զինծառայողից 4,5 անգամ բարձր աշխատավարձ է ստանում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական