Կիրակի, Մայիսի 25, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաղը չէ մյուս օրը Տիգրանաշենը Տավուշ է դառնալու. Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվելու. Հրանտ Բագրատյան

20/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաղը չէ մյուս օրը Տիգրանաշենը Տավուշ է լինելու. ինչ է, սրա մասին չխոսե՞նք։ Տիգրանաշենը ստարտեգիական կետ է, և պետք է ժողովրդին տեղյակ պահենք, որ չկա որևէ փաստաթուղթ, որով այն երբևիցե եղել է Ադրբեջանի կազմում։ Տիգրանաշենում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինայնը Հայաստանի մակետն է ցուցադրում և ցանկանում է անկլավներ հանձնել Ադրբեջանին, ապա այդ մակետի վրա պետք է անցքեր լինեն, մինչդեռ անցքեր չկան։

«Եթե պայմանականորեն ընդունենք, որ անկլավ կա, դրանից մինչև Նախիջևան 12 կիլոմետր է։ Ինքը դա էլ է տալիս։ Բայց սա Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այսինքն՝ այս գյուղից հետո պետք է լինի ադրբեջանական սահմանապահ, Հայաստանի սահմանապահ, հետո Հայաստանի սահմանապահ, նորից Ադրբեջանի սահմանապահ։ Իր արածները բացարձակ աբսուրդ են։

Հետո, երբ ասում է՝ տարածք չենք տվել, մի սանտիմետր տարածք տանք՝ ռեֆերենդում կլինի, ոչ մի ռեֆերենդում էլ չի լինի։

Հաջորդը՝ Փաշինյանն ասում է՝ ադրբեջանցիք մեզ ասում են, որ մենք իրենցից գյուղատեղի ենք վերցրել, իսկ իրենք մեզնից չեն վերցրել։ Սուտ է ասում. բա Արծվաշե՞նը։ Կամ Բարխուդարլին գյուղատեղի՞ է։ Մի խոսքով, այս ստերի տարափը…

Ինքն իր ժողովրդին կառավարությունից և մարզպետարանից տանում-նստեցնում է Ոսկեպարում, նրանց դիմաց խոսում։ Այնտեղ ոսկեպարցի չկա. կարող է մեկ-երկու հոգի վերջում թողել են, որ նստեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

ՀՀ նախկին վարչապետը շեշտեց՝ գործող իշխանությունները բզկտում են Հայաստանը. այս գյուղը տալով՝ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք։

«Իհարկե, կարելի է գյուղամիջյան ճանապարհներով՝ Վեդիով, Ուրցաձորով դուրս գալ, բայց անմիջական վտանգի տակ են հայտնվում Պարույր Սևակ գյուղը, Չիվան ու Ելփինն էլ «վարի են գնում»։ Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվում։

Իսկ եթե Իջևանում Բարխուդարլուն նք հանձնում, անպայման պետք է դատարկվեն Այգեհովիտը, Վազաշենը, այնուհետև՝ Պառավաքարը։ Կդատարկվեն նաև նույն Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը։ Մի խոսքով, այնտեղ էլ մենք զրկվում ենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ սահմազատումը կարող է  սկսվել հենց Տավուշից, ՀՀ նախկին վարչապետը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը բոլորիս հիմարի տեղ է դնում։

«Սահմանազատումն սկսում է նախ նրանից, որ պայմանավորվում են, թե ինչպե՞ս պետք է սահմանազատում արվի, ո՞ր քարտեզներով։ Դա չորոշած՝ մենք այս ամենը կտանք, խաղաղության պայմանագիրը կլինի, բայց արդյունքում ոչ մի տեղ գրված չի լինի՝ որտե՞ղ է սկսվում և վերջանում Հայաստանը։ 2025-ին, 2026-ին, 2027-ին Ադրբեջանն անընդհատ նոր բաներ է ուզելու. այս գյուղերից հետո նրանք կուզեն երեք ճանապարհ։ Հայաստանն, ամոթից ելնելով, դա անվանում է «խաղաղության խաչմերուկ»։ Դա այն է, որ Սյունիքով երեք անվերահսկելի ճանապարհ տանք Ադրբեջանին՝ դեպի Նախիջևան»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նախկին պաշտոնյան ընգծեց՝ Ալիևի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանին հայկական հողերի պատկանելության վերաբերյալ որևէ քարտեզ չի հետաքրքում, հետաքրքում են միայն Փաշինյանի՝ 2018-ին տված խոստումները։

Ըստ Բագրատյանի՝ 80-ականների ՝ 100-ից ավելի մոսկովյան արձանագրություններով ֆիքսված է՝ Ադրբեջանի տարևածքում կա հայկական մեկ անկլավ՝ Արծվաշենը, իսկ ահա Հայաստանի տարածքում՝ ադրբեջանական ոչ մի անկլավ։
Ազգակործան այս ընթացքի կասեցումը, ըստ ՀՀ նախկին վարչապետի, մեկն է. մարտի 27-ին՝ ժամը 18։00-ին, կես միլիոն մարդ, «Միասին» շարժման, իր և Արամ Սարգսյանի նախագահությամբ պետք է փոխի իշխանությունը։

«Լցվեք, փոխեք, ոնց որ 2018 թվականին ոգևորվել էիք, փոխում էիք։ Տալուց չի երևում՝ վերջը որտեղ է. մեկը տալիս ենք, մյուս գյուղերն են բացվում։

Փաշինյանը ձևերը գիտի. գալիս է, ասում է՝ «Քո տունը տուժում ա, ոչինչ, փող կտամ։ Տալիս եմ ավելի շատ, քան քո տունն արժե»։  Զոհված երեխեքի ծնողներին փողով դարձնում է  իր համակիրը՝ պետական բյուջեի հաշվին։ Փող չի մնում բյուջեում»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության բերանում լեզու դնողը դարձյալ Փաշինյանի ադրբեջանամետ հայտարարություններն են

Հաջորդ գրառումը

Պարտավոր ենք վերջին քայլն անել. գնում ենք  գործողություն իրականացնելու՝ պետք է հասնենք Փաշինյանի հրաժարականին. Արամ Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Խստորեն դատապարտում ենք ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան. հայտարարություն

24/05/2025
Նորություններ

Քառանիվի ինքնավթարի հետևանքով 4 հոգուց 2-ը զոհվել է

24/05/2025
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա մեղադրյալի կարգավիճակ ունի՝ կոռուպցիոն գործերով

24/05/2025
Միջազգային

Զելենսկին հայտարարել է, որ ռուսներն օգտագործում են նաև իրանական հրթիռներ

24/05/2025
Հաջորդ գրառումը

Պարտավոր ենք վերջին քայլն անել. գնում ենք  գործողություն իրականացնելու՝ պետք է հասնենք Փաշինյանի հրաժարականին. Արամ Սարգսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խստորեն դատապարտում ենք ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան. հայտարարություն

24/05/2025

«Հայտարարություն՝ Yerevan Dialogue համաժողովին Կրեգ Օլիֆանտի մասնակցության անընդունելիության վերաբերյալ» վերտառությամբ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Այն...

ԿարդալDetails

Քառանիվի ինքնավթարի հետևանքով 4 հոգուց 2-ը զոհվել է

24/05/2025

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա մեղադրյալի կարգավիճակ ունի՝ կոռուպցիոն գործերով

24/05/2025

Զելենսկին հայտարարել է, որ ռուսներն օգտագործում են նաև իրանական հրթիռներ

24/05/2025

Մոսկվան ու Կիևը շարունակում են գերիների փոխանակումը

24/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական