Վաղը հանրապետությունում կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու ցույցերը, գործադուլներն ու դասադուլները: Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։
«Մենք այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այն շենքում»,- հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։