Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահան Բադասյանը հայտարարեց, որ իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվել.Հետք

13/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազատամարտիկ, այժմ՝ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը դատարանում ցուցմունք տվեց՝ հայտարարելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել:

Բադասյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:

Վերը նշված մեղադրանքը Բադասյանին առաջադրվել է 2021 թվականի հունվարի 28-ին «Եռաբլուր»-ում լրագրողներին տված հարցազրույցից հետո: Հարցազրույցի ընթացքում Բադասյանը քննադատել է Փաշինյանին, կարծիք հայտնել, որ նա պետական կառավարումից ոչինչ չի հասկանում, միայն ստելուց և ուտելուց է հասկանում, դիրքորոշում է հայտնել, որ Փաշինյանը պետք է հեռանա: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։

«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք»,- ասել է Բադասյանն ու լրագրողի ճշտող հարցին՝ նաև զենքի՞ միջոցով,  ասել՝ «այո, նաև զենքի միջոցով… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:  

Բադասյանը խոսել է նաև ռազմական խորհուրդ ստեղծելու մասին: Այս ամենը հեռարձակվել է ուղիղ եթերով, բացի այդ՝ ԱԱԾ օպերատիվ մարմնի աշխատակիցը ևս նկարահանել է: Վահան Բադասյանը նույն օրը բերման է ենթարկվել ԱԱԾ, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել: Շուրջ երկու շաբաթ կալանավայրում մնալուց հետո Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել կալանքից:

Այսօր դատարանում Բադասյանը հայտնեց, որ ընդունում է Փաշինյանին սպառնալիք տալու հանգամանքը, նշեց, որ բանակի օրը՝ հունվարի 28-ն առաջին անգամ պարտության զգացումով էր նշվում, ինքը գտնվում էր հուզական վիճակում:

«Ես հուզված վիճակում էի գտնվում, մի կողմից էլ սադրել են»,- ասաց Բադասյանը՝ նկատի ունենալով լրագրողի հարցն այն մասին, թե արդյոք Փաշինյանին  պետք է հեռացնել՝ այդ թվում զենքով, ինչին ի պատասխան ինքն ասել է՝ այո, այդ թվում՝ զենքով:

Բադասյանն օրինակ բերեց, որ երբեմն մարդիկ խոսելիս ասում են՝ «կգամ, գլուխդ կջարդեմ», բայց դա պարզապես խոսք է, հո չե՞ն գնում, ջարդում, ասաց, որ ինքը համաձայն չէ իր արարքի որակման հետ. իր խոսքում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչեր չեն եղել:

Դատախազ Հայկ Երեմյանը դիտարկեց, որ նախաքննության ընթացքում, երբ Բադասյանին առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով մեղադրանքը, վերջինս համաձայնություն է տվել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ոչ արդարացնող հիմքով: Բադասյանը նշեց, որ ինքը դա գրել է այն ժամանակ, երբ կալանքի տակ է եղել: Դատախազի դիտարկմանը, որ ազատության մեջ գտնվելուց հետո է Բադասյանը տվել համաձայնությունը, վերջինս պատասխանեց, որ դա գրել է, երբ խոստացել են կարճել քրեական գործն ու իրեն վերադարձնել իր հեռախոսները, որոնց մեջ իրեն անհրաժեշտ տվյալներ են եղել:

«Իմ նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել, չեն հայհոյել, չեն հարվածել, բայց ինձ բարոյական ճնշումների միջոցով են ստիպել գրել»,- ասաց Վահան Բադասյանը: Դատախազն ու դատավորը փորձեցին ճշտել՝ Բադասյանի նկատմամբ ճնշումները փաստաբանի ներկայությա՞մբ են եղել, ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, վարույթն իրականացնող մարմնին գրավոր պահանջ չի ներկայացվել՝ հեռախոսները նրան վերադարձնելու մասին: Հետո դատախազ Երեմյանը պաշտպան Արայիկ Պապիկյանին առաջարկեց արձագանքել՝ արդյո՞ք Բադասյանի ասածը համապատասխանում է իրականությանը, արդյո՞ք նրա նկատմամբ ճնշումներ եղել են: Պաշտպան Պապիկյանը, ով մինչ այդ լուռ  էր, բարկացավ: Վերջինս նկատեց, որ դատախազի խոսքը գնում է այն ուղղությամբ, որ Բադասյանի նկատմամբ պաշտպանի ներկայությամբ ճնշումներ են եղել: Պապիկյանը նշեց, որ իրենք ջենտլմենական պայմանավորվածություն են ունեցել՝ չխոսելու, բայց քանի որ դատախազը նման հարցեր է առաջ քաշում, ինքն իրեն իրավունք է վերապահելու պաշտպանական ճառում շատ հանգամանքների մասին խոսել, ընդհուպ՝ հրապարակելու Աննա Հակոբյանի մեսսենջերի նամակը: Թե ինչ նամակի մասին է՝ խոսքը, այս պահին մեզ հայտնի չէ:

«Այո, ես պնդում եմ, որ  այս բոլոր պրոցեսների ժամանակ ես ներկա եմ եղել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Գործում առկա է տեղեկանք այն մասին, որ Բադասյանը 2020-ի պատերազմի օրերին նռնակներ ու զենք է վերցրել ՊԲ-ից, որը, սակայն, հետագայում չի վերադարձրել: Արայիկ Պապիկյանը միջնորդեց այդ տեղեկանքը հրապարակել, քանի որ հետագայում ճառի մեջ խոսելու է այդ մասին: Դատախազը դիտարկեց որ այդ հանգամանքը մեղադրանքի հետ կապ չունի: Պաշտպանը հակադարձեց, որ այդ տվյալը ներկայացվել է Բադասյանին կալանավորելու միջնորդության քննության ժամանակ: Բադասյանը պարզաբանեց, որ ինքը պատերազմի ժամանակ վիրավորվել է ու հարց ուղղեց, որ եթե անգամ ընդունենք, որ ինքը զենք և նռնակներ է վերցրել, ապա ինչպե՞ս պետք է վերադարձներ զենքը: Ըստ Բադասայանի՝ այս տվյալները ներկայացվել են, որպեսզի փորձեն հիմնավորել իր մեղադրանքը:

Դատական նիստին դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին, ու թեև դատախազը պատրաստ էր մեղադրական ճառին՝ դատարանում աշխատանքային ժամն ավարտվում էր, ուստի նիստը հետաձգվեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ քայլերի կդիմի Վանաձորում ՔՊ-ն

Հաջորդ գրառումը

Սպասվում են տեղումներ և մառախուղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու. Վարդան Օսկանյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
Հաջորդ գրառումը

Սպասվում են տեղումներ և մառախուղ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական