Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ. Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

26/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը գրում է.

Դիմանկար․ Լեւոն Տեր–Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ

Լինելով ԽՍՀՄ ՊԱԿ (ԿԳԲ) հետ համագործակցող անձ (մամուլում ժամանակին եղել են դա ապացուցող հրապարակումներ) 90–ականների սկզբին Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ–ի ազդեցությամբ, գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով։

Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վեր է ածել մարիոնետ պետության։

Ներքին կառավարման ոլորտում մշտապես լինելով իշխանության երկու խարիզմատիկ ներկայացուցիչների ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի եւ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ստվերում (հանրության հիմնական ընկալումն այն էր, որ Լեւոնը Վանոյի ու Վազգենի մոտ նախագահ է աշխատում) որդեգրել է Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին միմյանց դեմ լարելու եւ նրանց բախումները հրահրելու մարտավարություն, որպես «բաժանիր, որ տիրես» բանաձեւի իրագործում։

Այս գործելակերպի առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության եւ անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին չեզոքացնելը, որպես իշխանության հնարավոր ժառանգորդների եւ նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով ՀՀ ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետեւորդներ Ռ․ Քոչարյանին եւ Ս․ Սարգսյանին։

Աշխարհքաղաքական զարգացումների բարդ շրջանում, առաջնորդվելով հիմնականում անձնական վախով եւ անպատասխանատվությամբ, հրաժարական է տվել նախագահի պաշտոնից, մինչ այդ երաշխավորելով, որ իրենից հետո երկրում կձեւավորվի ոչ լեգիտիմ իշխանություն, որպես երաշխիք մարիոնետային պետության ռազմավարության շարունակության։

2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ լինելով Ս․ Սարգսյանի եւ Ռ․ Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր։ Դրա առանցքային երաշխիքն այն էր, որ եւ՛ ընդդիմության, եւ՛ իշխանության առաջնորդները այդ գծի հավատավոր հետեւորդներ են։

2008 թվականի Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ։ Այդ օրը իրեն այցելած Կտրիճ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2–ի գիշերը հանգիստ քնել է՝ Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորած։

Հիմնական հատկանիշները – Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան։ Որեւէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ։ Ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերվում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր խարիզմայի որեւէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանո Սիրադեղյանի ասած՝ «շատ կարդացած, քիչ հասկացած» մարդկանց միջավայրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները ՀՀ կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր և սպասումներ

Հաջորդ գրառումը

Հայաստանը՝ նոր պայմաններում. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Նորություններ

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը՝ նոր պայմաններում. Վահե Հովհաննիսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026

Հետաքրքիր է, ընտրությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից եկած հայրենակիցներին «հայտնաբերող» լրատվամիջոցները նույն նախանձախնդրությամբ փորձում ե՞ն հայտնաբերել նույն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու նպատակով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական